ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը զզվելի ագրեսիա է որակել Ադրբեջանի կողմից Արցախի Ստեփանակերտ, Շուշի և Մարտունի քաղաքների հրթիռակոծումը։
«Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի: Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները: Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: Սա զզվելի ագրեսիա է», - գրել է Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Արցախում հրթիռակոծվում են Ստեփանակերտը, Մարտունին, Շուշին և տարբեր խոշոր գյուղական համայնքներ: