Աղոթարան
21.04.2020 | 00:02
Մենք այս աշխարհի զորավորներն ենք,
Որ Լույսդ ենք բաշխում.
Ափերում պահած մխիթարությամբ`
Ցողում այն սիրով` կույրի, տկարի, հիվանդի վրա
ՈՒ Ավետիսը հռչակում զորեղ`
Մարող պատրույգը չի հանգչելու էլ,
Կնյունը բարակ չի ջարդվի երբեք,
Կենդանի ջրեր կհորդեն նորեն
Ձեր ամայացած հոգու պարտեզում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ