ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հոդված պիտի արդեն զգույշ գրել

Հոդված պիտի արդեն զգույշ գրել
05.10.2019 | 20:53

hraparak.am կայքը տեղեկացնել է, թե ինչպես 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը, ձվեր նետել ակումբի դռներին, պաստառներ փակցրել։ Այս քաղաքացիները պահանջում են փակել լրատվամիջոցը, քանի որ այն «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդված է տպագրել։

Ակցիայի մասնակիցներն անընդհատ հիշեցնում էին, որ լրատվամիջոցի խմբագիրը ՍԴ նախագահի քույրն է։ Սա պատահական չէր, սլաքները հայտնի են ու նաև պարզ, թե ովքեր են այդ ամենի հետևում։ Այլապես ինչ կապ ունի ՍԴ նախագահը Ալիևի մասին հոդվածի հետ։

Սակայն սրանից զատ կա առավել սարսափելի մի բան. հետևողական արշավ կա մամուլի հանդեպ։ Եթե այս կամ այն լրատվամիջոց իշխանության քիմքին հաճո հոդված չի գրում, նշանակում է այն դատապարտված է փակմա՞ն։ Եթե թերթենք նախկին իշխանությունների օրոք ընդդիմադիր մամուլը, կգտնենք բազում հոդվածներ, որոնք ավելի սուր են, քան այս վերնագիրը, ավելին, սա շատ անմեղ բան կլինի նրանց կողքը։ Բայց երբևէ ոչ մեկի մտքով չի անցել պաշարել լրատվամիջոցը և հրայտարարել, թե պիտի խմբագիրն ու իր եղբայրը, որը հենց իրական թիրախն է, գնան Ադրբեջան։ Սա աբսուրդ է և շատ վտանգավոր միտում կա այս ամենում։ Մամուլի համար ծանր օրեր են։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ