ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՄԻԵԴ-ը մերժել է Մանվել Գրիգորյանի փաստաբանների պահանջը

ՄԻԵԴ-ը մերժել է Մանվել Գրիգորյանի փաստաբանների պահանջը
17.04.2019 | 21:00

Եվրոպական դատարանը մերժել է գեներալ Մանվել Գրիգորյանի գործով ներկայացված միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը, հայտնում է Արդարադատության նախարարությունը։ Մանվել Գրիգորյանի փաստաբանը պահանջել էր դատարանից միջանկյալ միջոց ձեռնարկել՝ պարտավորեցնելով Հայաստանի իշխանություններին Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, նրան անհապաղ տեղափոխել Ֆրանսիայում գտնվող իր մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով: Արդարադատության նախարարությունից նաև հայտնում են, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը սահմանված ժամկետում ներկայացրել էր կառավարության դիրքորոշումը Եվրոպական դատարան՝ մատնանշելով և տրամադրելով համարժեք բուժօգնության տրամադրման փաստը հաստատող բոլոր անհրաժեշտ տվյալները:

Նշվել էր, որ Գրիգորյանը կալանքի ողջ ընթացքում ստացել էր բժշկական օգնություն, պարբերաբար ստուգվել և ստացիոնար բուժում էր ստացել քաղաքացիական հիվանդանոցներում: «Հիմք ընդունելով ներկայացված տեղեկատվությունը և բավարար համարելով ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը՝ Եվրոպական դատարանը մերժել է միջանկյալ միջոց կիրառելու պահանջը», - ասված է հաղորդագրությունում:
Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը 4 հարց էր ուղղել Գրիգորյանի առողջական վիճակի և բուժման վերաբերյալ։ Մասնավորապես, դատարանը հարցրել է՝ դիմորդը պետք է հրատապ PET տոմոգրաֆիա, ուռուցքաբանական հետազոտություն և բրոնխոֆիբրոսկոպիա անցնի: Եթե այո, կարող է Հայաստանում անցնել հետազոտությունները: Բացասական պատասխանի դեպքում, կա՞ն այլընտրանքային հետազոտության մեթոդներ, որոնք դիմողը կարող է անցնել: Դատարանը նաև հարցրել էր Հայաստանի կառավարությանը, թե դիմումատուի առողջական վիճակը պահանջում է նրան անմիջապես տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Եվրոպական դատարանը մինչև ապրիլի 3-ը ժամանակ էր տվել Հայաստանի կառավարությանը հարցերին պատասխանելու և տեղեկատվություն ներկայացնելու համար: Մինչդեռ Հատուկ քննչական ծառայությունը մարտի վերջին հայտարարեց, որ 62-ամյա Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ:

«Թե´ առաջնային և թե´ հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով, Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին», - ասել էր ՀՔԾ խոսնակը։

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ