ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հավերժ փառք ազատության համար զոհված զինվորներին

Հավերժ փառք ազատության համար զոհված զինվորներին
13.05.2016 | 01:05

Մայիսի 9: Այդ օրը առաջադեմ մարդկությունը նշում է առանձնակի շուքով: Այդ օրը թանկ ու հարազատ է նաև հայ ժողովրդի համար: Հիրավի, մենք կարող ենք հպարտորեն ասել՝ այդ մեծ հաղթանակում իր փառավոր բաժինն ունի հայ ժողովուրդը, որի 300000 զինվորներն իրենց կյանքը տվեցին: Այդ հաղթանակում իրենց մեծ ավանդն են ներդրել նաև հայ տաղանդավոր զորավարները, մարշալները, ծովակալները, գեներալները:


Այդ օրը երբեք չի ջնջվի, բայց արի ու տես, որ 20-րդ դարի վերջին փողոցից քաղաքականություն էր եկել լեն ու բոլ երկրում պոնչիկ-պիրաժկիով իրենց օրն անցկացրած, պորտվեյնից կայֆ ստացածների մի սերունդ, որն սկսեց ոչ միայն ֆիզիկապես ավերել երկիրը, այլև բարոյապես սպանել այն ամենը, ինչը կապված էր խորհրդային անվան հետ: Բանը հասել էր այնտեղ, որ փորձում էին կշեռքի երկու նժարին դնել ֆաշիզմի և նրա դեմ հաղթանակ տարած երկրի զինվորներին: Լավ եմ հիշում այդ ստահակներից մեկի խոսքերը, թե ինչու պիտի տոնենք մայիսի 9-ը, երբ մի տոտալիտար երկրի զինվոր կռվել է մեկ ուրիշ տոտալիտար երկրի զինվորի դեմ: Այդ մտածելակերպով ու հոգեբանությամբ մարդիկ էին, որ ավերում էին երկիրը: Ցավալի չէր լինի, եթե նրանք սովորական ստահակներ լինեին, բայց ցավալի էր, որ այդ տոնը պաշտոնապես հանված էր պետական տոների ցուցակից:


Եվ նման ատելությամբ լցված մարդիկ քաղաքական գործիչներ էին համարվում, հակախորհրդային ատելության մարմնավորում էր մեր նորանկախ երկրի առաջին նախագահը: Երբ մայիսի 10-ի թերթերից մեկում կարդացի, թե առաջին նախագահն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ամենևին չուրախացա, պարզապես զարմացա, թե որքան կարճ կարող է լինել իր սեփական խոսքի նկատմամբ մարդու, քաղաքական գործչի հիշողությունը:
Զինվորի փառքը ոչ ոք չի կարող սպանել: Նրանց փառքը ոչնչացնել ցանկացողները կարժանանան…


Չեխիայում էինք: Բռնոյից վերադառնում էինք Պրահա: Ավտոբուսը կանգ առավ մի փոքրիկ սարալանջի մոտ: Սարալանջին անկանոն թմբեր էին: ՈՒղեկցողը խնդրեց իջնել ավտոբուսից: Երբ բոլորս իջել էինք, ասաց.
-Սրանք ֆաշիստական զինվորների գերեզմանաթմբերն են, որոնք անգամ տապանաքար չունեն, անուն, ազգանուն չունեն:
Հիշեցի մայիսի 9-ը ժխտողներին և ֆաշիստների անփառունակ թաղված զինվորներին:
Չէ, հերոս, ազատարար զինվորի հիշատակը ոչ ոք չի կարող նսեմացնել:
Այսօր ո՞վ կարող է նսեմացնել ապրիլյան կարճատև պատերազմի 18-ամյա հերոսների անունը, անկախ նրանից, թե ովքեր կգտնվեն պետության ղեկին: Հավերժ փառք ազատության համար զոհված զինվորներին:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 3871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ