ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Կանխագուշակմանը՝ հավատալ

Կանխագուշակմանը՝ հավատալ
03.05.2016 | 00:41

Եվ, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի իրադարձություններից հազիվ թե անմասն են ամերիկացիները, որոնք հակամարտում են Մոսկվայի հետ Սիրիայի հարցում: Դեռևս անցած սեպտեմբերին Stratfor ամերիկյան ազդեցիկ փորձագիտական գործակալությունը, որը կապված է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության հետ, զեկույց էր հրապարակել Լեռնային Ղարաբաղի իրադրության մասին, որտեղ հավաստվում էր, որ տարածաշրջանում իրավիճակը կարող է կտրուկ փոխվել արդեն մոտակա ամիսներին: Եվ ինչպես կարելի է համոզվել, ժամկետի տարբերությունը այնքան էլ մեծ չէ:


Ընդսմին ամերիկացի փորձագետները պնդում էին, թե իբր Մոսկվան փորձում է Բաքվին համոզել Լեռնային Ղարաբաղ ուղարկել ռուսաստանցի խաղաղապահների և դրանով իսկ, Մերձդնեստրի օրինակով, տարածաշրջանը վերցնել իր վերահսկողության ներքո: Այդ նվաճողականությանը դիմակայելու, միաժամանակ Լեռնային Ղարաբաղի խնդրում Հայաստանի վրա ներգործելու միակ հնարավորությունը, հավաստում էին ամերիկացի խորհրդականները, վերջինիս հավատարիմ զորքերը (ԼՂՀ-ի բանակի ստորաբաժանումները) ստրատեգիական կարևոր բարձունքներից դուրս մղելն է: Ինչն էլ տեղի ունեցավ: Ավելի ճիշտ՝ տեղի էր ունենում:


Բաքուն և Ստեփանակերտը հայտարարեցին ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման համաձայնագիր ձեռք բերելու մասին: Ռազմական գործողությունները չվերսկսելու պատասխանատվությունը, ինչպես նշեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, առաջին հերթին կրում են ԼՂՀ-ի և Ադրբեջանի զինված ուժերը: Նա նաև հայտարարեց բանակցություններ վարելու Ստեփանակերտի պատրաստակամության մասին, ընդսմին նշելով, որ հակառակորդը առավելության չհասավ և ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտված:
Սակայն սովորաբար չի լինում, որ պատերազմ բռնկի, իսկ արդյունքներ չլինեն: Բաքուն, եթե խոսենք լրջորեն, անգնդակ կրակոց հնչեցրեց և հասավ միայն այն բանին, որ Երևանի ու Ստեփանակերտի հետ խոսելն է՛լ ավելի կդժվարանա: Բարդացան նաև Մոսկվայի դիրքորոշումները, որը երկար ժամանակ խուսանավում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև, ի դեպ, զենք ու ռազմական տեխնիկա մատակարարելով հակամարտության երկու կողմերին էլ: Իսկ ահա Վաշինգտոնը իր խաղը գրեթե լրիվ շահեց. հիմա Դոնբասի և ընդհանուր առմամբ ՈՒկրաինայի հետ Մոսկվան ևս մի գլխացավանք կունենա, ընդ որում՝ կրկին նրա ստրատեգիական շահերի գոտում:


Սակայն ամենագլխավորն այն է, որ իրավիճակը պատային է, և Մոսկվան մանևրելու հատուկ հնարավորություն էլ չունի: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և ԼՂՀ-ի հետ նրա «ազգակցական» կապերը, այսպես թե այնպես, հարկ կլինի հաշվի առնել: Ադրբեջանը վաղեմի գործընկեր է, որի հետ հարաբերությունները Իլհամ Ալիևի ժամանակ պատշաճ մակարդակի են բարձրացել: Եվ այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ի մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը փութաց ռազմական գործողություններ սկսելու պատասխանատվությունը դնել Բաքվի վրա, հազիվ թե դրանք բարելավեն: Եթե նույնիսկ Զայնետդինովը հազար անգամ իրավացի է: Հազիվ թե հարկ կար մեծ քաղաքականության մեջ առաջ ընկնելու արտգործնախարարությունից։
Մյուս կողմից, կարելի է հավատալ կամ չհավատալ կոնսպիրոլոգիային, սակայն փաստը մնում է փաստ. չգիտես ինչու Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտը սրվեց հենց Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների շիկացած պահին: Եվ հազիվ թե նման համընկնումը պատահական է: Օրինակ, ստրատեգիական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևի կարծիքով, միանգամայն հնարավոր է, որ համապատասխան ազդանշան Բաքուն այնուամենայնիվ կարող էր ստանալ Վաշինգտոնից: Մանավանդ որ նման նախադեպեր եղել են: Հայտնի է, որ մինչ Հարավային Օսիան գնդակոծելը Միխեիլ Սաակաշվիլին հանդիպել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Ենթադրվում է, որ Սաակաշվիլու հետ հենց այդ զրույցից հետո էլ պատկերացում էր ստեղծվել, թե իբր Վաշինգտոնը պատրաստ է աջակցելու Թբիլիսիին:


Սակայն դրանք անցած օրերի եղելություններ են: Թե ինչի շուրջ է ամերիկացիների հետ ներքին խոսակցություններ ունեցել Իլհամ Ալիևը, հավաստիորեն հայտնի չէ՝ դիվանագիտական գաղտնիք է: Սակայն ինչպես նշվեց, ի տարբերություն Սաակաշվիլու, Ալիևը պատասխանատու քաղաքագետ է, ուստի շատ ավելի հարցեր են առաջանում այն կապակցությամբ, թե ինչ տեղի ունեցավ ԼՂՀ-ի և Ադրբեջանի հակամարտության գծում: Որոշ փորձագետներ, օրինակ, չեն բացառում, որ Լեռնային Ղարաբաղի ներկա զինված կոնֆլիկտը պատերազմը Սիրիայից Կովկաս արտահանելու փորձ էր: Եթե դա ստացվեր, այնժամ Մոսկվան ժամանակ չէր ունենա զբաղվելու Բաշար Ասադով:

Օլեգ ՕԴՆՈԿՈԼԵՆԿՈ
«Նեզավիսիմայա գազետա»

Դիտվել է՝ 3171

Մեկնաբանություններ