Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Բաց նամակ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելին

Բաց նամակ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելին
26.06.2015 | 00:43

«Վա՜յ հայերին, եթե նրանք երբևիցե ներքաշվեն եվրոպական քաղաքականության մեջ: Շատ ավելի լավ կլինի նրանց համար, եթե Հայաստանի անունը երբե՛ք չշոշափվի եվրոպական որևէ դիվանագետի կողմից»:
Ֆրիտյոֆ ՆԱՆՍԵՆ

Անկախության 25 տարիներն ապացուցեցին, որ մեր պետական այրերը չկարողացան (թե՞ չուզեցին) հայ անհատի հոգում-սրտում-ուղեղում նյութականացնել սեփական երկրի լիիրավ տերը լինելու, նախնիներից ժառանգած ավանդույթներն աչքի լույսի պես պահել-պահպանելու (ցանկացած ոտնձգությունից՝ անգամ եվրո-դոլար դրսևորմամբ) գերագույն արժեքը:
Որքան էլ ցավալի է, ստիպված ենք խոստովանել. 21-րդ դարասկիզբը կենսաբանական հախուռն փոփոխությունների ժամանակահատված դարձավ, ինչը կործանարար ազդեցություն թողեց նաև հայ անհատի (որպես մետաֆիզիկական երևույթի) մտածողության ու հակումների վրա: Հայ տեսակի որոշ հատված, խոր կսկիծով եմ փաստում իրողությունը, հեռացավ իրեն յուրահատուկ ընտանիք-թասիբ-նամուս կոչվող պահպանողական ակունքներից, տուրք տվեց մեզ այնքան օտար եվրաարժեքներին ու…
…ՈՒ հասանք և անցանք Ռուբիկոնը. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը օրերս որոշել է 30 հազար եվրո աջակցություն ցուցաբերել «Նոր սերունդ» ՀԿ-ին: Եվ ի՞նչ նպատակով. Հայաստանի լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների ու տրանսսեքսուալների (ԼԳԲՏ) իրավունքների խնդիրներով զբաղվող իրավապաշտպանների և սկսնակ առաջնորդների գիտելիքների (ողբամ ձեզ, այ փչացած-ողորմելիներ, եթե այլասերության ու այլանդակության պրոպագանդումը «գիտելիք» վեհ բառի թիկունքում պիտի պարտակեք) ամրապնդման ու խթանման ինչ-որ ծրագրի համար: Ո՞Ւմ պարզ չէ, որ քայքայիչ-ազգադավ այդ «ծրագիրն» ուղղված է հայ ընտանիքի, հայ արժեքների դեմ:
ՀՀ-ում գոմիկների «պայծառափայլ» պաշտպաններին՝ գերմանացի դիվանագետներին, ուզում եմ սթափեցնել. ձեր հայացքը Աստծուց մերժված անառակների կողմը մի՛ դարձրեք, մի՛ փորձեք ձեր «տանիքի» տակ առնել մեր հասարակության տականքին, որն արժանի է արհամարհանքի, չեմ խորշի ասել՝ արժանի է հետապնդման (իրավական դաշտում) ու պատժի (ինչը այնքա՜ն լավ էին իրագործում նաև ձեր նախնիները՝ եվրոպացի ճիզվիտները, հիշո՞ւմ եք պատմությունը):
Պարո՛ն Մորել, եթե «լավ-բարի» գործ եք ուզում կատարել, ապա օգնեք ձեր երկրի գեյերին, անառակներին, մանկապիղծներին ու աղանդավորներին: Եվրոպան էլ լիառատ է մարդկության այն թերմացքով, որն աստվածամերժությունն ու այլասերությունը ճակատի գիր դարձրած փոքրամասնության իրավունքներից է բարբաջում:
Պարոն դեսպան, նաև առաջարկում եմ՝ այդ 30 հազար եվրոն «նվիրաբերեք» ձեր երկիրը հեղեղած թշվառ թուրք էմիգրանտներին: Հավատացեք, նրանք դրա կարիքն ավելի ունեն:
Հարգելի գերմանացի դիվանագետներ, գիտեմ, բառերս ուրիշ օպերայից են ու արձագանք չեն գտնում փարիսեցի, Աստծուց մերժված արժեքներ դավանող ձեր հոգիներում, բնավ չեն հետաքրքրում ձեզ: Չեն հետաքրքրում, որովհետև ձեր նպատակը Հայաստանին օգնելը չէ, այլ քանդել-ավերելը, խորշակի նման ազգի արմատին՝ ընտանիքին խփելն է ձեր գերխնդիրը: Գիտեմ, ինձ կհակադարձեք, թե՝ ժամանակներն իրենց հետ բերում են քաղաքական ու տնտեսական նոր գործիչների, ովքեր նորովի՝ սեփական պրիզմայով են անցկացնում-ընկալում աշխարհն ու տեղի ունեցող քաղաքական անցքերը: Համամիտ եմ: Սակայն չմոռանանք՝ պատմությունն անողոք է նրանց նկատմամբ, ովքեր անտեսում են սեփական անցյալը, մոռանում իրական արժեքները: Ինչպես ասում են՝ ով անցյալի վրա կրակում է ավտոմատից, ապագան նրա վրա կրակում է թնդանոթից:
Պարո՛ն Ռայներ, փոքրիկ էքսկուրս կատարենք և անցյալից վերհիշենք հայերիս (թերևս նաև գերմանացիներիդ) համար անչափ կարևոր ու խոսուն մի պատառիկ (այն ոչ այնքան մեզ է հարկավոր, որքան ձեզ). ուղիղ մեկ դար առաջ Պրուսիայի թագավոր, գերմանական կայսրության կայզեր Վիլհելմ 2-րդը Թալեաթին պարգևատրեց «Սև արծվի» շքանշանով: Իսկ Գերմանիայի կանցլեր Թեոբալդ ֆոն Բետման-Հոլվեգը ռայխստագում արտասանած իր ճառում շնորհավորեց գերմանացիներին, փաստելով, թե իրենց կողքին ունեն «վերածնված սքանչելի Թուրքիա»:
Շարունակենք վերհուշը: Նախ` պատմության գերեզմանոցից հանենք ու կարճատև «հարություն տանք» տխրահռչակ մի կերպարի՝ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմ կոչվածին: Վերջինիս «դիվանագիտական գործունեությունը բնութագրվել է որպես թուրքամետ և հակահայկական։ Վանգենհայմը դեմ էր Արևմտյան Հայաստանի բարենորոգումներին։ Թուրքիայի՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո ամեն կերպ արդարացրել է Արևմտյան Հայաստանի հայ բնակչության տեղահանության, այսպես կոչված, կազմակերպման միջոցառումները, դրանք ներկայացնելով իբրև թուրքական իշխանությունների ռազմական և ռազմավարական անհրաժեշտ նկատառումներ։ Սակայն իր մի քանի զեկույցներում նշել է, որ Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ գործադրվող միջոցները նպատակ ունեն բնաջնջելու հայ ազգը, բայց գերմանական ներկայացուցիչները չպետք է խոչընդոտեն հայերի տեղահանությանը։ Այս ոգով հրահանգները Վանգենհայմն ուղարկել է Էրզրումի, Ադանայի, Մոսուլի, Բաղդադի, Հալեպի գերմանական հյուպատոսներին։ Հայերի տեղահանությունը և ոչնչացումը, որոնք ահռելի չափերի են հասել, Վանգենհայմը ներկայացրել է որպես «նախազգուշական միջոցառումներ ծավալվող հայկական շարժման նկատմամբ» (Վիքիպեդիա):
Այս «մեծ հայատյացը» 1914 թ. ամռանը Թուրքիայում Գերմանիայի դեսպանատանը հայ պաշտոնյային բառացիորեն ասել է. «Մենք՝ գերմանացիներս, ատում ենք հայերին»: Իր նման վերաբերմունքը նա պատճառաբանում էր այն իրողությամբ, թե «հայերը ռուսասեր են: Եվ նրանց հայրենի Հայկական բարձրավանդակը ծառայում է Ռուսաստանի առաջխաղացմանը: Այդ միջոցով հայերը ձգտում են ինքնուրույնություն ստանալու»: Պարոն դեսպանը նաև եզրակացնում է. «Հայաստանը ցցվում է Գերմանիայի քաղաքական ու տնտեսական ծավալման ճանապարհին: Այդ իսկ պատճառով հայը պետք է անհետանա և մեջտեղից վերանա»: Էստեղ են ասել՝ «իշտահներիդ քացախ»…
(Ի գիտություն բոլոր հայատյացների՝ ռուսական կողմնորոշումը մեր ժողովրդին որպես երկնային մանանա չի տրվել: Մեր նախնիներն այդ «հանգրվան» են հասել տագնապալից մաքառումներով, սխալներով, անդառնալի կորուստներով: Պատմությունն է հաստատել այդ ուղու ընտրության ճշմարտացիությունը: Որքան էլ վայրահաչեն «շպիոնիկները», ռուսական կողմնորոշումը ճիշտ է):
Պարոն Մորել, ի՞նչ եք կարծում, արժե՞ զուգահեռներ անցկացնել 20-րդ և 21-րդ դարասկզբներին գերմանացիների վարած դիվանագիտության միջև: Կարծում եմ՝ արժե: Համառոտ: Ասելիքս կձևակերպեմ այսպես. վիլհելմների օգնությամբ թալեաթները հայոց եղեռնը կազմակերպեցին: Իսկ այսօր ուոլսթրիթներում հարություն առած գեբելսների մերօրյա ճտերը, շարունակելով իրենց նախնիների սև գործը, եվրոպական կենցաղավարման զիբիլը պարտադրում են մեզ: Դիվանագիտական ճանապարհով: Փոխվել է մատուցման ձևը միայն:
Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելը 30 հազար եվրոն նպատակային է տրամադրում աղքատի հոգեբանությամբ, իրենց պատմությունից անտեղյակ, եվրոպաներին խոնարհաբար ծառայող մեր ներքին թշնամիներին:
Հարգարժան դեսպանին ուզում եմ հարցադրել՝ դիվանագետի Ձեր աշխատանքը սկսվում և ավարտվում է գեյերի, այլազան փչացածների իրավունքները պաշտպանելո՞վ: Ձեզ դրա՞ համար են Հայաստան գործուղել: Դուք ուրիշ անելիք, ուրիշ խնդիրներ չունե՞ք: Ինձ կարո՞ղ եք պատասխանել, թե Եվրոպան ինչո՞ւ է մարդու ավանդական հոգեկերտվածքը բզկտելու, ընտանիքը ոչնչացնելու կուրս վերցրել: Ինչո՞ւ է աշխարհը տանում ինքնակործանման: Այն, ինչ դարերով համարվել է պոռնկություն, այսօր ինչո՞ւ եք փորձում քողարկել «փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն» ճամարտակությամբ ու խցկվել հայ ընտանիք, անկողին, դպրոց:
Վերջին մի դիտարկում ևս. 30 հազար չէ, ուզում եք 30 միլիարդ ծախսեք: Որևէ արդյունքի չեք հասնի: Հավատացեք: Մենք էն գլխից ենք խորշել ու սրտխառնոց զգացել ամենատարբեր գուներանգի իգացող պոռնիկներից: Ինչ ջանք էլ գործադրեք, քանի միլիարդ էլ քամուն տաք, ձեզ չի հաջողվի մեր հայրենիքում կոնչիտավուրստներ բուծել ու որպես խարազան աշխարհի ճակատին բեմ բարձրացնել: Սա Հայաստանն է, իսկ մենք` հայկական յուրահատուկ գենի կրողը: Գեն, որն օտարը, պարտադրվածը, դատապարտելին, ի վերջո, անբարոյականը դուրս շպրտելու և ինքնամաքրվելու հզոր կարողություն ունի:


Գեղամ ԳԱԼՍՏՅԱՆ
ՀՀ առաջադիմական
կոմկուսի անդամ,
ուղնուծուծով ավանդապաշտ
հայ կոմունիստ

Դիտվել է՝ 1795

Մեկնաբանություններ