Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Անմոռուկներն անդունդի հատակին

Անմոռուկներն  անդունդի հատակին
17.04.2015 | 11:40

Քրիստոնեություն ընդունելիս մենք ուրացանք մեր հեթանոսական արժեքները։ Փաստ է նաև, որ այսօր լուրջ փորձությունների են ենթարկվում հազարամյակներով սրբագործված քրիստոնեական արժեքները։
Սողոմոն թագավորի Ք.ծ.ա. 10-րդ դարում կառուցված տաճարը այսօր էլ նրանց համար սրբատեղի է, թեկուզ Լացի պատի տեսքով։
Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՄԻ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ԵՐԵՔ ՔԱՅԼ ՀԵՏ
(նավակայանում կարուսելն է իր երգը երգում)
25 տարվա մեր պետական անկախությունը համընկնում է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին։ Ի՞նչ հաջողություններով մենք կարող ենք հպարտանալ, չէ՞ որ մեր սուրբ զոհերի հիշատակի լավագույն խնկարկումը զորեղ հայոց պետական տան գոյությունն է։ Հենց նրա բացակայությունն էր ցեղասպանության հիմնական պատճառը։ Այսօր ի՞նչ սրտով ենք գլուխ խոնարհում նրանց հիշատակի առջև։ Եվ ինչո՞վ ենք հաշվետու։ Հասարակական անհանդուրժողականությա՞մբ, թե՞ քաղաքական մերկապարերի շարանով։ Այնինչ, ոչ հեթանոսական, ոչ էլ քրիստոնեական Հայաստանում ժողովուրդն այս աստիճանի հուսալքված չի եղել։ Սա իշխանություններին անհանգստացնելու փոխարեն, կարծես, զվարճացնում է։

ԵՐԲ ՈՏԱՆ ԿՈԽԱՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԵՐԿՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՕՐԵՆՔԸ
(նավաբեկություն Երևանյան լճում)
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների...», հրովարտակում է երկրի սահմանադրությունը։ «Ոչ ոք»-ի մեջ հավանաբար չի մտնում ներկա հասարակությունը, այլ հաշվարկով` հայ ժողովուրդը, նրան կարելի է խոշտանգել, հետո խորովել մարմանդ կրակի վրա։ Հանրային-քաղաքական գործիչ, կենսաֆիզիկոս Խաչիկը` Ստամբոլցյան, բազմիցս հրապարակ է իջնում` ահազանգելով երկրի և մեր ապագայի վրա յաթաղանված արհավիրքները։ Վերջերս այս անխոնջ մարտիկը դարձյալ ահազանգ հնչեցրեց. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Ահավասիկ մեկ դրվագ նրա հնչեցրած տագնապից. «Ալյուրի հարստացում» նախագիծը նպատակաուղղված է նաև «Համաշխարհային կառավարության» «Ոսկե միլիարդ» անվանումով ծրագրի իրականացմանը։ Դրանով նախատեսվել է երկրի յոթ միլիարդ բնակչության թիվը նվազեցնել մինչև մեկ միլիարդի` թողնելով միայն իշխողներին և նրանց ենթականերին։ Այդ գործընթացին են նպատակաուղղված ոչ միայն ալյուրի հարստացման ծրագիրը, այլև գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներից և արհեստական այլ ճանապարհներով ստացվող մյուս հորմոնալ մթերքներն ու սնունդը»։ Կա՞ մեկը, ով ձեռքը սրտին հպած, գեղաձայն չի աղաղակի աշխարհով մեկ. «Լսի՛ր, նախանձից չորացիր Երկիր մոլորակ։ «Ոսկե միլիարդի» գլխավոր հայցորդն այս կանաչ-կարմիր աշխարհում ՀՀ-ն է, զի նրա բնակչությունն այսօր 2 մլն է, և լույսը թունելի վերջում դեռ չի երևում, առաջընթաց, կայունացում և ապահովություն է նկատելի միայն քաղաքական և պետական այրերի ներկայացրած հայտարարագրերում, նրանց ֆինանսական միջոցները շարունակ աճում են և հակադարձ համեմատական են արտագաղթի և տնտեսական ճգնաժամի հետ»։ Բայց մինչև ե՞րբ է շարունակվելու այս ամենը։
Ի դեպ, մինչև Հայաստան ներխուժելը հարստացվել է ալյուրը Կանադայում, Չիլիում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Եվ տվել է բավականին խոստումնալից արդյունքներ, 2-3 անգամ ավելացել են աղեստամոքսային տրակտի և քաղցկեղով հիվանդանալու դեպքերը։ Ի դեպ, վիտամինահանքանյութային հավելումներով թխված հացն ու հացամթերքը գլխավորապես գործածում են զարգացող աֆրիկյան երկրները։ Նաև հարևան Ազերբայջանը։

Անշուշտ դեռևս բավարար չեն մեր պետության եռանդագին արշավները` ամրագրվելու երիցս տխրահռչակ «Ոսկե միլիարդի» 1-ին եռյակում։ Կառավարությունը նշյալ բացը լրացնելու նպատակով ձգտում է ապահովել երկնիշ աճ` երկրի օձիքին ագուցելով «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը։ (Սույն աղետի մասին ահազանգ է հնչել մեր թերթի թիվ 81 համարում, 16-18 դեկտեմբերի, 2014 թ., «Դժոխքի դարպասների պահակազորը»)։ Ի՞նչ է ընտանիքը ըստ նախագծի, և ինչի՞ն են երկիրն ուղղորդում ՀՀ կառավարությունն ու ԱԺ-ն։ Դրվագում ենք. «Ընտանիքի անդամներ են համարվում նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք (փաստացի ամուսնություն) և զուգընկերները («զուգընկեր» է համարվում այն անձը, ով պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել միևնույն անձի հետ»)։ Իսկ Հայ առաքելական սուրբ եկեղեցու օրհնությամբ նորապսակների գլխին փարվող թագ ու պսա՞կը։ Նշյալ օրենքի երդվյալ ջատագովները, այսինքն` ՀՀ կառավարությունն ու ԱԺ-ն, արդյոք պատրա՞ստ են իսկապես կիրառելու սատանայականությունից հրահրվող ահա այս ձևաչափը. «Ընտանեկան բռնություն է համարվում, երբ հայրը կամ մայրը թաքցնում են անչափահաս երեխայից նրա մոտ հայտնաբերված պահպանակը, որն ազատորեն վաճառվում է դեղատներում և խանութներում...»։ Վստահ եմ, նրանք կտրականապես դեմ են, սակայն անկարող են դիմակայելու, քանզի ոտնաթաթից ու կրունկից մինչև ճակատ և ճաղատ սուզված են վարկային պարտավորությունների ճահճում։ Իսկ ճահիճը կլանում է, իր գարշաբույր խորքերն է քաշում անգամ ամենահմուտ լողորդին։ Ի՞նչ է մնում երկրին անել, և ի՞նչ կարող է հասարակությունը նախաձեռնել։ Մի՞թե այստեղ որևէ գաղտնիք կա. անհրաժեշտ է ճահիճը չորացնել, հեռացնելով մեր կյանքից 25 տարիների ընթացքում կուտակված չարիքները` մենաշնորհված տնտեսությունը, վարչական գինարբուքը և, իհարկե, քաղաքական կուրտիզանությունը։ Եվ ամեն բան կընկնի յուր բանական ու բարոյական հունի մեջ։

Մեկ շաբաթ հետո հրաշալի առիթ է ներկայանում մեզ` բարձրանալ հուշաբլուր, այնտեղ ծնկի իջնել, խնկարկել և դարձի գալ։ Դարձի գալ պետականության կերտմամբ։ Այսօր մեր պետական և քաղաքական այրերի ու տիկնանց առջև աննախադեպ հնարավորություն է առաջացել` կառուցել երկիրը։ Առայժմ նրանք իրենց սեփական տունն ու այգին (նաև յոթանասունյոթ պորտի ապագան) են կառուցել։ Այստեղ անհնար է չհիշել ժողովրդական հանրածանոթ իմաստությունը. «Խևին խրատն ինչ կանի, սևին սապոնը...»։ «ԼԼ»-ում (իմա` «Իրատեսի» «Լճից լիճ» խորագրում) լավատեսությունն է առաջնորդող ուժ, և ես վստահ եմ, որ մեր պետական ու քաղաքական այրերն ու տիկնայք նախ` խև չեն և բնավ էլ սև չեն։ Պարզապես էապես շեղվել են հայկական կառուցողական ինքնությունից։ Է՜, ժամանակը չէ՞ անդարձ անցյալ դարձնելու զանգվածային արտագաղթն ու մնացած «քաղաքակրթական սխրանքները»։ ՈՒ մի՞թե կարելի է անվերջ հպարտանալ սեփական «այիբներով»։ Ի վերջո, և ՀՀ ներկայիս քաղաքական, պետական, տնտեսական, նաև մենաշնորհային վերնադասը և հայ հասարակությունը ցեղասպանության զոհերի ժառանգներն են և միևնույն պատասխանատվությունն են կրում նրանց հոգիների առջև։ Ի վերջո, Հռոմի պապի իսկապես դարակազմիկ ելույթը մի՞թե սթափեցման կոչ չէր մեզ` հայերիս և մեր պետականությանը։

ՀԱՆԵԼՈՒԿ
(նավահանգստում պարում են «Լամբադա»)
Օրվա առաջին կեսին հայոց իշխանությունները սատարում են աղանդավորներին, երկրորդ կեսին ջուր են լցնում հայ ընտանիքներն ու նրանց հանապազօր հացը պղծողների ջրաղացներին։ Իսկ մութն ընկնելուն պես այս ամենը տոնում են հրավառությամբ։ Այսինքն, զարհուրելի ջանադրությամբ խոշտանգում են մարմինն ու հոգին։ Նման դեպքում շարքային հայ քաղաքացուն ինչ է մնում անել։ Նա կամ պիտի արտագաղթի, կամ էլ հաշտվի անհաշտելի այս իրականության հետ։ Բայց ինչպիսին կլինի մեր ու մեր երկրի վաղվա օրը։ Մի խոսքով, վախենամ, որ Ցեղասպանության 110-րդ տարեդարձին անմոռուկները թափված կլինեն հայկական անդունդների հատակներին։ Սա բնավ չափազանցություն չէ, քանզի ներկա փուլում մենք իսկապես անտանելիության աստիճանի նման ենք փորձակայանի ճագարների։ Մեզ հետ վարվում են ինչպես կամենում են, ըստ իրենց իշխանական քմահաճույքների։ Եվ այսօր հանրությանը մի բան է մնում. փորձել կռահել, թե Հայաստանի պատմության մեջ ի՞նչ անուն կունենա ներկա անկախական դարաշրջանը։ Այո, քրիստոնեությունն ընդունելիս մենք մոռացանք մեր հեթանոսական արժեքները։ Իսկ այժմ էլ քրիստոնեական արժեհամակարգն ենք ուրանում ամեն հարմար պահի։ Բայց մի՞թե մենք չենք ունեցել մեր Սողոմոն թագավորը։


Վրեժ
ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

usone_share">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Փա­շի­ն­յանն ա­մեն օր, կա­մա­վոր հրա­ժա­րա­կան չտա­լով, ըն­դա­մենն ա­պա­ցու­ցում է, որ հա­կա­հայ ու­ժե­րի դրա­ծո է
Փա­շի­ն­յանն ա­մեն օր, կա­մա­վոր հրա­ժա­րա­կան չտա­լով, ըն­դա­մենն ա­պա­ցու­ցում է, որ հա­կա­հայ ու­ժե­րի դրա­ծո է

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը