Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Նժդեհի ուրվականը լքում է երկիրը

Նժդեհի ուրվականը լքում է երկիրը
10.04.2015 | 00:08

(ձոն՝ ՀԿԿ հիմնադրման փառապանծ 25-ամյակին և կուսակցությունից վտարվածների անվերջ վերադարձին)

Առավոտ եմ ես աշխարհին իջած՝

որպես թողություն

ու որպես ներում,

ողորմած եմ ես ու գթած եմ ես,

ելեք օծվելու իմ ալիքներում...

Ելեք ծնրադիր խոստովանության,

իմ լույսի առաջ աղոթեք ծնկած,

թող օրհնյալ լինի աջս ձեր գլխին,

և զորություն տա ձեր ծալվող ծնկաց...

«Հորդոր առավոտի» (Եղիշե ՉԱՐԵՆՑԻՆ), Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀՈՂԻ ԽՈՒՄԱՐԸ

(նավակայանում հարբած են նավերը)

Ինչո՞ւ է Արարատյան հողը հավերժ խումարի մեջ։ Ընդ որում, անզուսպ խմում են որսամսով և հին գինով լիացող իշխանիկները, բայց, արի ու տես, խումարաթող է լինում թանապուրով կշտացող ժողովուրդը։ Եվ ահա այս հանելուկի լուծումն ինձ ուղեկցեց դեպի Ք. ծ. ա. 12-րդ դար։ Քաղաքական բեմահարթակում նոր դերակատար է հայտնվում, հայախոս ցեղերից կազմված Արմե-Շուպրիա թագավորությունը։ Շուպրիան պահպանում է իր անկախությունն ու անհրաժեշտության դեպքում էլ գթասիրտ աջակցում է այլ ցեղերի ազատությանը։ Սակայն հին աշխարհից այլ լուրեր էլ են հասել մեզ. «Ավազակները, գողերը, կամ թե նրանք, ովքեր մեղավոր մեղք են գործել, արյուն են թափել, և ապստամբ զորավարները, հսկիչները, կառավարիչները, հրամայողները, փախչում են Շուպրիա...»։

Դե հոգի բեր, որ դիմանա, մի՞թե նրանց օտար ու խառնակ արյունը չի պղպջում մեր ներկա ապստամբ զորավարների (իմա՝ գանգստերացած N գեներալի), կառավարիչ-հրամայողների (իմա՝ նախարարաց և վարչապետաց, առհասարակ հայրենիքը լլկածների) և այլոց երակներում։

Ի դեպ, վերոնշյալը մեզ են ավանդում ասորական վիմագրերը։

ՌԵՔՎԻԵՄ ԱՌ ՄԱԿԱՆՈՒՆԱԿԻՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐ

(նավաբեկություն «օբշչագում»)

«Օլիգարխ նշանակում է քչերի իշխանություն։ Հույն իմաստասերներ Արիստոտելն ու Պոլիբիոսը պետական կառուցվածքի այս ձևը համարել են արիստոկրատիայի այլասերման արդյունք։

Օլիգոն։ Այն ցույց է տալիս քանակության քչացումը, շեղումը բնականոնից դեպի նվազում։

Օլիգոֆրենիա։ Սա նշանակում է թուլամտություն, իսկ օլիգորիան՝ սակավամիզություն»։

Հայկական սովետական հանրագիտարան։

«Սկսած բրոնզի դարից մինչև Խորհրդային Հայաստան Հայկական լեռնաշխարհում օլիգարխիա չի հայտնաբերվել։ Սա են վկայում միջազգային հեղինակավոր հնաբանական կենտրոնների բազում ուսումնասիրությունները։ Օլիգարխիան, որպես քաղաքական-պետական դաս, ի հայտ է եկել Հայկական 3-րդ Հանրապետությունում»։

«Լճից լիճ Հայաստան»-ի գաղտնի թղթապանակից։

Օլիգարխիան ազգընտիր-հիմնադիր-յոթնալեզու նախագահ Տեր-Պետրոսյանի մեծագույն նվիրաբերումն էր ՀՀ-ին և հայ հասարակությանը։ Երևանի Սիլաչի թաղամասից բուսնեց նորահայոց Ռոկֆելլերը՝ Սուքիասյան Խաչատուր-Գռզոն։ Նա արցախյան պատերազմի տարիներին կառուցեց երկրի թիվ 1 խաղատունը։ Նա օլիգարխի պատմաքաղաքական տեսակն էր արմատավորում նորանկախ հայ իրականությունում։ Այսպես, բարոյական մեծ մեղք էր համարում հարկերի լիարժեք մուծումը, այսինքն՝ պետական հարկն ու տուրքը խնամքով մասնատել էր 2 մասի, ճնշող զանգվածը գրպանում էր, մնացորդն ուղղում դեպի նվաստացուցիչ բարեգործություն, թերմացքն էլ, հասկանալի է, մուտքագրում էր պետգանձարան։

Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը հայկական օլիգարխիայի մերանն էր։ Քոչարյան-օլիգարխիա արյունակցական կապը երկիրը շենացումից դուրս մղելով՝ մխրճեց ազատական շնացման ուղին։ Կեցցե՛ք, այս արյունակցության արդյունքում Երևանի կենտրոնում վերացան բակերը, բազմազան բարձրահարկերը (հաճախ դրանք հար և նման են շինության սեփականատիրոջը։ Սա կարդացի՞ք, լավ է, իսկ հիմա էլ մտովի տեղափոխվեք Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկ և ուշի ուշով հիշեք ՀՀ սպորտի նախարարությանը գետնած ահռելի բազմահարկը, մի՞թե այն հար և նման չէ արգո Գագիկին Ծառուկյան)։

Բարի, այնուամենայնիվ, ո՞րն է օլիգարխիայի առաքելությունը։ Ահավասիկ նրանց «առաքինությունների» շարակարգը.

1. Լայնք-երկայնքով ընդարձակվելով՝ օլիգարխիան ջարդում-փշրում է պետության կողոսկրերը, խցանում է հանրապետության աղիներն ու կոկորդը։

2. Եթե պետության երկնակամարը լազուր երկինքն է, Օ.-ի գլխավերևում օֆշորային դրամանենգությունն է և ՀՀ բանկավարկային անգութ լուծը։

3. Երբ Օ.-ն վերջնագիր ներկայացրեց հանրապետությանը և ինչպես մոլախոտ միահյուսվեց իշխանության հետ, 48 հազար աշխատատեղերի մասին լեգենդը հօդս ցնդեց, ինչպես «Նաիրիտի» աշխատակիցների` արդարության հասնելու պահանջն ու երազանքը։

Մի խոսքով՝ օլիգարխիատն ու պետությունը հակամերժ բևեռներ են, և նրանց գոյակցությունը մի տանիքի տակ անհնար է, ինչպես անհամատեղելի են նույն արոտում գտնվող արնակալած աչքերով բորենին և ոսկեգեղմ խոյը։

Բորենին սնվում է գողոն-որսամսով և մնացորդ լեշով։

Խոյը կերակրվում է բուրումնավետ առվույտով։

Սեդրակ Ռ. Քոչարյանը «48 հազար» լեգենդի փլուզման օրերին կայացավ որպես նորհայկական մի Ռոտշիլդիկ, և այսօր նրան պատկանող ընկերություններից մեկն ահա պատրաստվում է գնելու գերշքեղ մի հյուրանոց։ Արդյոք դույզն-ինչ կասկած կա՞, որ եթե միաբանվեն Սեդրակի և նրա փառապանծ ընտանիքի բոլոր ընկերությունները, ապա աճուրդային զոհասեղան կբարձրացվի երկրի մեկ քառորդը։ (Հասկանալի է, որ մնացած երեք քառորդի սեփականատերն են ներկա օլիգոպոլիան, արտաքին կապիտալը և անհայտ օթյակների տիրակալները։ Ի դեպ, մի՞թե «Քարֆուրի» մուտքը Հայաստան չի հաստատում վերոնշյալը։ Ինչո՞ւ չարաբաստիկ շաքարավազը նույն գնով վաճառվում է և՛ հայրենական առևտրային ցանցերում, և՛ միջազգային բրենդ ու հեղինակություն այս վաճառատանը)։ Անկասկած, պիտի լինենք խոհեմ և վստահաբար հայտարարենք՝ Սեդրակ Քոչարյանը հսկայական կապիտալը վաստակել է միմիայն գերխելամիտ ներդրումների, գերճկուն մարկետինգի, գուցե թե նաև անլույս-տքնաջան գիշերների շնորհիվ։ Կեցցե՛ս, երիտասարդ։ Բայց այստեղ մի անզուսպ հարց է ծառս լինում, մինչև ե՞րբ է ներկա նախագահը հանդուրժելու երկրի անապատացումը։

Ի՞նչ կլինի տեսանելի ապագայում, եթե Օ.-ն մնա իշխանության գլուխ։ Հակապետության հարստության 75 %-ը պատկանում է օտարերկրյա կապիտալին (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բուրկինա Ֆասո և այլն), մյուս 25 %-ի տերը հակապետությունն է։ Երկրում չկան գործազուրկներ, ողջ բնակչությունն աշխատում է հարյուր հազարավոր հյուրանոցներում, շոգեբաղնիքներում, խաղատներում և հասարակաց տներում։ Երկրի դրոշը պատկերում է անմոռուկ ծաղիկը, որը շրջապատված է ՀՀ հիմնադիր օլիգարխների լողափային նկարներով։

Այժմ էլ քնարական ընդվզմամբ զբաղեցնեմ սիրելի ընթերցողին (սա, անշուշտ, բարձր պոեզիա չէ, սակայն արժե այն ընթերցել).

ԿԱՌԱՓՆԱՐԱՆ ՏՈՒԿԻ ԹԵԼՈՎ

Երկու զույգ սև տուկի թելեր

և չորս գերան...

Երեք առնետ, մի փունջ մանդատ

և սրտառուչ մի կախաղան...

(կառափնարա՜ն, կառափնարա՜ն):

100 վայրագ օլիգարխներ

ու չորս զնդան...

հանապազօր մի պատառ հաց

ու լուսավոր ապաշխարան

(կառափնարա՜ն, կառափնարա՜ն):

ԽՈՒՄԱՐԱԹՈՂՔ

(նավահանգստում նավերը պարում են «Քոչարի»)

Սքանչելի է «ստիխդ», եղբայր Գագիկ։ Մեզ էլ այսօր մի բան է մնում. ելնել ծնրադիր խոստովանության՝ գլխավերևում բռնած հետևյալ նշանաբանը՝ «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնության մեջ է»։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

usone_share">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Փա­շի­ն­յանն ա­մեն օր, կա­մա­վոր հրա­ժա­րա­կան չտա­լով, ըն­դա­մենն ա­պա­ցու­ցում է, որ հա­կա­հայ ու­ժե­րի դրա­ծո է
Փա­շի­ն­յանն ա­մեն օր, կա­մա­վոր հրա­ժա­րա­կան չտա­լով, ըն­դա­մենն ա­պա­ցու­ցում է, որ հա­կա­հայ ու­ժե­րի դրա­ծո է

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը