Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Կումայրու կարմիր արևը

Կումայրու կարմիր արևը
30.01.2015 | 12:13

Հին երախտավոր ծառի մերկ ճյուղին

Հիվանդ ծտերի խուլ երգչախումբը

Բողոքարկում է սեզոնային չուն։

Իսկ փլուզված պատից մի լուսանկար իր ծրագրով...

Մահախոսական-ընծայագրով,

Դեռ տուն է կանչում...

«Անտրամաբանական սիլլոգիզմներ», Գագիկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

ԳՈՐՇ ԼՎԱՑՔԸ ԿԱՊՈՒՅՏ ԵՐԿՆՔՈՒՄ

(թախծոտ նավահանգիստ)

Կումայրի-Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի։

Տաղանդների տեսակարար կշռով քաղաքն անմրցելի է Հայաստանում, տարածաշրջանում և, ի՜նչ իմանանք, գուցե նաև Եվրասիայում։ Շեքսպիրյան մեծն ողբերգակ Վահրամ Փափազյանը Գյումրին համարում էր իր... հոգևոր բաղնիքը։ Ինչո՞ւ է նախախնամությունն այսքան դաժան քաղաքի նկատմամբ։ Քաղաքի՝ մեծատառով։ Անգամ հետխորհրդային հեղեղումները Կումայրի-Գյումրու քաղաքային ոգին չկոտրեցին։ Մայրաքաղաք Երևանում քաղաքացին կնքեց մահկանացուն առաջին ցուրտ-անջեռուցում ձմռան ընթացքում։ Կումայրի-Գյումրիում առաջին ձմեռներն ավելի ցուրտ էին, մի 10-15 աստիճանով։ Քաղաքն ու քաղաքացիները վագոն-տնակներում էին լուսացնում մի քանի ձմեռ։ Ով գեթ մի գիշեր է գոյատևել որևէ վագոն-տնակում, երբ դրսում 25 աստիճանի սառնամանիք է, նախորդ երեկոյի ընթրիքն էլ` անյուղ շորվա, նա կհասկանա Քաղաքի բնակչին։ Մայրաքաղաք Երևանում այս տեսակն աստիճանաբար վերածվում է թանգարանային նմուշի։

Թերևս բանաձևենք երևույթը. քաղաքացի-քաղաքաբնակն ի՛ր քաղաքի արժանապատվության կրողն է, նրա բնակավայրը ի՛ր երկրի երդիկն է։

«Թանգարանային նմուշները» (ես էլ, դուք էլ նրանց հետ) Երևանում տեղի են տալիս, մայրաքաղաքն իր բնակչին և եկվոր-հյուրին խորապես ցնցում է բաբելոնյան աշտարակների լիությամբ և բազմաբնույթ աղբի առատությամբ։

(Գրող-հրապարակագիր Արծրունը Պեպանյան իր «Մեգիրա» վեպում ժամանակին ուրվագծել է. «Այստեղ պետությունն ավարտվում է տան շեմքին, որտեղից սկսվում է աղբանոցը»)։

20-րդ դարի 80-ականները հայության համար «Ծովից ծով Հայաստան»-ի տեսլականների վերականգնման ժամանակներ էին։ (Ինձ համար վստահաբար այդպես էր)։ Կումայրի-Գյումրու կիսանկուղ մի մարզադահլիճից բարեկազմ ու լուսաժպիտ մի տղեկ դուրս ելավ և գրավեց-ծնկի բերեց համաշխարհային մարզահարթակները։ Ապոլլոնի պես գեղադեմ էր նա և Հերկուլեսի նման հուժկու։ Բայց ինչու Ապոլլոն և ինչու Հերկուլես։ Կարծես Սասնա տնից էր, առասպելի և իրականության ծիսական թատրոնից։ Մի խոսքով՝ կումայրեցի-գյումրեցի էր։

Խոնարհումս քեզ, Կումայրի-Գյումրի մեր, արժանապատվության և տաղանդի պահապան Քաղաք։

Կարմիր արև քեզ, Քաղաք Կումայրի։

Կապույտ երկինք քեզ, Քաղաք Գյումրի։

(Գորշ լվացքը թող Քաղաքին պատուհասողների պատուհանները վարագուրի)։ Ամեն։

ԾԻՐԱՆԵՆՈՒ ԶԵՌՈՒՆՆԵՐԸ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔՈՒՄ

(ծովահենների նավաբեկությունը)

Երկիրն ինչո՞ւ է դավում իր Քաղաքին։ Վերջին 100 տարում Քաղաքը երկու կործանարար երկրաշարժ տեսավ և անհամար դավեր։ Հենց միայն վերջին (նորանկախական) քաղաքագլուխները բավական են հաստատելու, որ քաղաքային ավանդական երգիծանքի հերոսներն են իշխում և իշխում։ (Արդյոք ընկեր Մարգոն և նրա սիրասուն սան Վարդանիկը նման սարկաստիկ բան կպատկերացնեի՞ն հարազատ «հայրաքաղաքում»)։

Մի խոսքով, երկիրը դաժանորեն դավում է իր սահմանագլուխ ոստանին։ Կարծես բավարար չեն Անիի կործանումն ու Կարսի անկումը։ Երկուսն էլ պատմաքաղաքական խայտառակության գլուխգործոցներ։ Սակայն երրորդի նահատակության խնդիրն էր զոհասեղանին, Կումայրի-Գյումրին էլի պիտի ցավ ու դավեր տեսներ-ապրեր։ Ինչո՞ւ։

1920-ի դեկտեմբերի 2-ին վավերացվում են Ալեքսանդրապոլի, 1921-ի մարտի 16-ին` Մոսկվայի պայմանագրերը։ Դրանք «ավետում են», որ Ալեքսանդրապոլի գավառը պատկանում է Հայաստանի 1-ին Հանրապետությանը։ Բայց թուրքերը հեռացան Ալեքսանդրապոլից 1921-ի ապրիլի 22-ին` պայմանագրերից 6 ամիս անց։ (Ի դեպ, այդ օրը «յոլդաշ» Լենինը դարձավ 51 տարեկան)։

Ահա թե ինչ է քարագրել Շիրակի նահանգապետ Կարո Սասունին. «Չնայած հայկական զորքերի թիվն այստեղ հասնում էր տասը հազարի, բայց այն ավելի շուտ ամբոխի էր նմանվում, քան բանակի՝ պարտվածի հոգեբանությամբ և մինչև հոգու խորքը հուսահատված»։ Ժամանակն անցնում էր Շիրակի արնաներկ դաշտերի տառապանքը շալակն առած։ Եվ ահա փրկության ու հաղթանակի ավետիսները Երևանից թևածում են դեպի Կումայրի-Գյումրի։ 1921-ի հոկտեմբերին Քաղաք են ժամանում 1-ին հանրապետության կառավարության անդամներ, հաղորդակցության նախարար Ջամալյանն ու լուսավորության նախարար Ղազարյանը, հասկանալի է, հաղորդակցվելու Քաղաքի թևաթափ եղած իշխանությունների հետ և լուսավորելու նրանց հետագա քայլերը։ Քաղաքը համառ է և չի լուսավորվում։ Նոյեմբերի 1-ին Ջամալյանին ու Ղազարյանին սիրահոժար միանում են Շանթն ու Քաջազնունին։ Այստեղ է, որ որդան կարմիրով բոցավառվում է Կումայրու մայրամուտը և գողթան երգեր են հնչում Գյումրվա գլգլան հուշաղբյուրների քովը։ Հրավիրվում է առանձնահատուկ մի ժողով։ Ամբիոն է բարձրանում քաջարի Քաջազնունին և տառացի հրովարտակում է սա. «Բարև բռնել հրամանատարության առջև և ըսել՝ պատրաստ ենք հրամանիդ ծառայելու»։ Ազգապետափրկչական ինչպիսի՜ վեհանձնություն, հանրապետության բարձրաստիճան կառավարիչները պատրաստվում էին նախ անդամագրվելու գործող բանակին, այնուհետև սեփական օրինակով ոգեշնչելու զինվորներին և ջարդելու օսմանլվա դիվիզիաների ողնաշարը։ Ցավոք, զինվորներն ու սպաները չեն գիտակցում պատմական պահի ողջ վեհությունը, երկրի կառավարության պատվելի անդամների «պատիվ բռնելը» գետնով են տալիս և անտարբեր ծխում են և ծուխը փչում նախարարների երեսին։ Է, ետքը՞, բա հետո՞։

Մեր փողոցային բանահյուսությունից հայտնի է, նման դեպքերում ասում են՝ «հետոն գալիս է երկու փայտով», և նոյեմբերի 7-ին երկրի կառավարությունը հաղորդագրություն է տարածում. «Երեկ, ամսույս 6-ին, թշնամու զորքը հասել էր արդեն Ալեքսանդրապոլի տակ և սպառնում էր քաղաքին։ Մի կողմից՝ Ալեքսանդրապոլի ժողովրդին սպառնացող վտանգը, և մյուս կողմից՝ մեր և Անկարայի կառավարությունների կողմից փոխադարձաբար արտահայտված ցանկությունը՝ բանակցություններ սկսել հաշտության դաշն կապելու համար, հանգեցրին նրան, որ պայմանավորվեցինք սկսել հաշտության բանակցությունները...»։ Կառավարությունը հաղորդագրությունը տարածելով՝ հստակ զգուշացնում է Քաղաքի իշխանություններին, եթե թուրքերը գրավեն Քաղաքը, նրանք չպիտի լքեն դիրքերը։ Սակայն քաղաքային իշխանությունները վառ ազգասերներ էին և վառվռուն թրքատյացներ և, խնդրեմ, Ալեքսանդրապոլի քաղաքացիական վարչության անդամները, շրջանային ինքնավարության նախագահը և այլք նոյեմբերի 5-ի արևածագից առաջ հեռանում են Ալեքսանդրապոլից։ Որպես քաղաքային իշխանության ներկայացուցիչ մնում են քաղաքապետարանի պահակ Հայրոն և քաղաքապետարանի կնիքը։

Կումայրեցի-գյումրեցին զտարյուն արմենոիդ է, ստեղծող է նա, ավանդապաշտ է և ի բնե օժտված է ցոլուն հումորով։ Նա ժպտում է արցունքի միջից։ Բայց մինչև ե՞րբ ու հանուն ինչի՞։ Այստեղ ինձ թույլ տվեք մի փոքրիկ պատմաքաղաքական զեղում։ 1991-ի «բորբ» ամռանը մի քանի հանդիպումներ ունեցա ժամանակի իշխանությունների 2-րդ էշելոնի կարկառուն ներկայացուցիչների հետ։ Նպատակս էր յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին մեկնել Քաղաք և անվճար աշխատել որպես սևագործ բանվոր։ Վստահ էի, Երևանից Քաղաք կուղևորվի շուրջ երկու հազար մարդ։ Եվ քաղաքը կվերականգնվի։ Ախորժակիս քացախ, պղպեղ և պատգամավորի ուղիղ խոսք, կարկառունները նախ ինձ մեղադրեցին խորհրդային կարոտաբաղձության մեջ, շոշափեցին զարկերակս և առաջարկեցին տոգորվել անկախ Հայաստանի վերածննդով, շուկայական հարաբերություններով։ Ի դեպ, նրանք անխտիր կոմերիտական անցյալ ունեին։

1990-ին, Բայրոնի անվան դպրոցի բացման առիթով, Քաղաք ժամանեց Թետչեր Մարգրեթը, զի դպրոցը կառուցվել էր անգլիական փողերով։ Տիկին Մարգոն Քաղաք հասավ Գորբաչով Մ.-ի անձնական ինքնաթիռով։ Օդանավակայանից մինչև դպրոց ճանապարհ գցվեց, ողորկ և քաղաքակիրթ մի մայրուղի։ Անցան տարիներ, և Քաղաք ժամանեց Ռուսիո կառավարիչ Մեդվեդևը։ Նրան Երևանից ուղղաթիռով հասցրին ուղիղ Քաղաքի մարզադաշտ, այնտեղից էլ դեպի նպատակակետ, դեպի «Պատվո բլուր» հուշահամալիր, որը հեռու էր մարզադաշտից մի հարյուր մետր։ Թետչերի այցի ժամանակ Քաղաքում տասնյակ կմ ճանապարհ կառուցվեց, բարեկարգվեց շրջակայքը։ Մեդվեդևի ժամանումը շատ ավելի չափավոր ջանքեր պահանջեց Քաղաքի և երկրի իշխանություններից, աննշան բարենորոգումներ կատարվեցին։

Վերջերս շրջանառվեց հոգեցունց մի լուր. մեր հավերժ վարկային խումարի մեջ գտնվող կառավարությունը փորձում է շուրջ 1 մլրդ դոլարանոց վարկ ձեռք գցել։ Գովելի է։ Բայց մի պայմանով, վարկի 50 տոկոսը պիտի ուղղվի Քաղաքի վերջնական վերականգնման հոգեշահ գործին։ 50 տոկոսը մի 400-450 մլն դոլար կկազմի։ Իհարկե, մեր վարկերի 50 տոկոսը թալանվում է վերոնշյալ կարկառունների նոր քաղաքական սերնդի կողմից։ Մնացած 200-250 մլն դոլարով Կումայրի-Գյումրին ոտքի կկանգնի, քանզի այստեղ ստեղծող և ավանդապաշտ հայկազուններ են բնակվում։

ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՉՈՒԻՑ ԱՌԱՋ

(հուսալիցքնավակայան)

Հարգարժան քաղաքական մարմիններ, կառավարության հայոց և հասարակական զանազան կառույցներ, նաև պատվելի բողոքավոր-հայրենասերներ, կոչ եմ անում ի մի գալ և շաբաթ-կիրակի օրերին ուղևորվել Քաղաք։ ՈՒղևորվել և վերականգնել Կումայրի-Գյումրին։ Անձամբ ունակ եմ գործելու որպես չարքաշ մի գրաստ և սևագործ մի բանվոր։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

usone_share">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Փա­շի­ն­յանն ա­մեն օր, կա­մա­վոր հրա­ժա­րա­կան չտա­լով, ըն­դա­մենն ա­պա­ցու­ցում է, որ հա­կա­հայ ու­ժե­րի դրա­ծո է
Փա­շի­ն­յանն ա­մեն օր, կա­մա­վոր հրա­ժա­րա­կան չտա­լով, ըն­դա­մենն ա­պա­ցու­ցում է, որ հա­կա­հայ ու­ժե­րի դրա­ծո է

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը