Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Եթե ինձ հետ պատահած չլիներ, չպիտի հավատայի

Եթե ինձ հետ պատահած  չլիներ, չպիտի հավատայի
21.11.2014 | 11:13

Անահիտ
ՊԱՐՍԱՄՅԱՆ

Մոտ մեկ ամիս առաջ էր։ Կեսգիշերից անց էր, երբ դռան զարկից արթնացա։ Ո՞վ է` հարցնում եմ։
-Ոստիկանությունից է,- հնչում է պատասխանը։ Եթե ամենափրկիչ հումորը չլինե՜ր...
-Հա՞,- ասում եմ,- ո՜նց էլ իմացել եք, որ այս ամենի մեղավորը ես եմ, եկել-գտել եք ինձ։
-Դուռը բա՛ց արեք` կասե՛նք,- լսում եմ։
...Բայց դռան շեմին կանգնած են նորակնունք երկու հրեշտակներ. երկու ոստիկան. ականջը կանչի մեր գլխավոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` նրա բնորոշումն է։ Սպասողական-հարցական իմ հայացքին պատասխանում են.
-Որտե՞ղ է ձեր դիմացի տան բնակիչը։
-Բնակարանը վաղուց ի վեր վարձով է տրվում,- ասում եմ,- վերջերս էլ սիրիական հայտնի դեպքերի բերումով քեսաբահայ մի ընտանիք է զբաղեցնում։
Ոստիկանները նշանակալից նայում են իրար. հասկանում եմ, որ հենց իրենց փնտրածն է։
-Հենց այդ է,- շարունակում է ավելի տարիքով ոստիկանը,- հենց նրանց ենք ուզում։ Չգիտե՞ք, թե ուր են։
-Չգիտեմ, Սիրիայում կատարվող այս կոտորածի հետ կապված հավանաբար հարազատների տանն են, արդեն բավական ժամանակ։
-Հիմա տանը մարդ կա՛,- խոսքն առաջ է տանում ոստիկանը,- բայց չեն բացում։
-Չեմ կարծում,- տարակուսանք եմ հայտնում,- այս տանը որքան ժամանակ է անցուդարձ չկա։
-Տանը հիմա մարդ կա` իրենց երիտասարդ տղան,- բացատրում է ոստիկանը,- բայց դուռը չեն բացում, որովհետև բնակարանի վարձը չեն մուծել։
Եվ, հավանաբար, երկուսն էլ զգալով պահի անհարմարությունը ¥անհարմարությո՞ւն որ... սարսափելի է լսելն անգամ¤, միմյանց լրացնելով շարունակում են.
-Տանտերն է բողոքել։ Իսկ որ տղան տուն եկավ, հաստատ է, հետևել ենք նրան։ Բակից էլ տեսանք, որ լույսը վառեց։
-Տեսնենք ձեռքը փող կա՞, որ ապրուստից զատ, բնակարանի վարձն էլ մուծի,- բորբոքվում եմ ես։
Եվ սա՛... հայրենիքում, ուր եկել են մահից մազապուրծ, փրկության հույսո՜վ։
-Դուք ձայնեք, որ դուրս գա, Ձեզ կլսի,- համոզում են ոստիկանները,- մենք նրա հետ ամեն ինչ կպարզենք։
Տղան ¥բարետես մի պատանի¤ իրոք տանն էր, որովհետև տեսնում ենք, թե ինչպես վառվեց դռան վրայի «չսՈջՏՍ»-ը։
-Դուռը բա՛ց արա, տղա՛ս,- ասում եմ,- արի տեսնենք` այս ինչ է կատարվում։
Դուռը միանգամից բացվում է` շեմին հայտնվում է գունատ, թախծոտ աչքերով քեսաբահայ պատանին։
-Փոխանցի՛ր ծնողներիդ հեռախոսի համարը,- ասում եմ,- թող կապվեն նրանց հետ, իսկ դու ներս գնա և աշխատիր քնել, շատ ուշ է արդեն։
Այդպես էլ անում է։ Ոստիկաններին ոչինչ չի մնում անելու, եթե ոչ բարի գիշեր մաղթել ու գնալ։
Մտքիցս դուրս չի գալիս ոստիկանի խոսքը` «Տանտե՛րն է բողոքել...»։
Բո՛-ղո՛-քե՛լ... ըմբռնո՞ւմ եք։ Հետո ցավագին զարմանքիս միանում են ցավն ու զայրույթը, խորունկ, անսահմա՜ն ցավը։
Այս ո՞ւր ենք հասել, հայրենակիցներ, մինչև ո՜ւր ենք գլորվում։ Եվ սա ա՛յն դեպքում, երբ աշխարհո՜վ մեկ ազդարարում ենք Եղեռնի 100-րդ տարելիցի մասին, այս ու այն երկրին էլ մեղադրում չընդունելու համա՞ր։
Եվ սա` մերօրյա՜ Եղեռնի օրերին:
Եթե ինձ հետ պատահած չլիներ, չպիտի հավատայի:

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ