Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ձեռի հետ էլ դիվանագիտություն է անում

Ձեռի հետ էլ դիվանագիտություն է անում
19.11.2014 | 17:27

Փոլադ Բյուլբյուլօղլին` Ադրբեջանի դեսպանը Ռուսաստանում, իր կլկլոցով հորինած ու կլկլոցով երգած երգերի արանքում, ձեռի հետ էլ դիվանագիտություն է անում. քաղաքական մեկնաբանի «վեղարը» (իր չափերից անհամեմատ մեծ) ուսերին գցած «Коммерсант FM»-ում քաղաքական անցուդարձ է վերլուծում և... հայկական խոցված ուղղաթիռի փաստն օգտագործելով` ռուսաստանյան հեռուստաեթերը փորձում է ծառայեցնել Ադրբեջանի շահերին ու ձեռի հետ էլ նրա PR-ն անել։ Գլուխը քարը, թո՛ղ անի, բայց գոնե մի քիչ էլ պատմություն կարդա, որ իմանա` Ազերբայջան անունը մի բան նշանակո՞ւմ է, կամ թե՝ ի՞նչ ծագում ունի այդ բառի արմատը: Ասել, թե այդ ազերբայջան ցեղատեսակը բախտավոր է, որովհետև ինչ-ինչ հիմար և անհեռատես ազգեր պարանը վիզը դրանց բերեցին ու նստեցրին քաղաքակրթության սեղանի շուրջը, նվիրեցին այն տարածքը, որտեղ նրանք շատ թե քիչ հաջող ոչխար էին պահում ու իրենք էլ նրանց պես բազմանում, կամ թալան-ավեր անում, և՛ ճիշտ է, և՛ սխալ:

Ճիշտ է, քանի որ երբևէ պետականություն չստեղծած ու, բնականաբար, պետություն չունեցած այդ թյուրքալեզու ցեղախումբը անսպասելի դարձավ և՛ տարածքի, և՛ «հայրենիքի», ընթացքում նաև այս ու այն ազգից պատմություն ու մշակույթ գողանալով, պատմության ու մշակույթի տեր: Իսկ դժբախտությունն այն է, որ նրանք, իրենց համար իսկ անսպասելի, հայտնվեցին պատմության անծայրածիր դաշտում, որտեղ իրենց նախնիները մի երկու հարյուր տարի առաջ հայտնվել էին՝ իրենց ոչխարների հետ արոտավայր են փնտրել ու ձեռի հետ թալանել, ավերել և, սպանելով, հարևանների ունեցածը խլել ու այդպես «պատմություն կերտել»: Սովորաբար պատմության ու մշակույթի քաղաքակրթական ճանապարհ անցած ազգերն ունենում են իրենց ինքնանվանումը, որովհետև գիտեն իրենց կենսագրությունը՝ ապուպապերին ու ծնողներին, գիտեն իրենց ծննդյան երկիրն ու տարեթիվը: Այս ցեղախումբը գլուխը խուզած որբ է. ումից օգուտ ունի, նրան էլ հայր ու մայր է կոչում. եթե պետք է հաստատել իր բնիկությունը իր զբաղեցրած տարածքում, ինքը դառնում է աղվան և յուրացնում է աղվանների պատմական ու մշակութային ողջ ժառանգությունը, եթե պետք է «մեծ եղբոր» հովանավորությունն ստանա, ինքը թուրք է ու հպարտությամբ հայտարարում է՝ մեկ ազգ, երկու պետություն:
Փակագծերում ասեմ՝ մենք էլ ենք մեկ ազգ, երկու պետություն, բայց մի տարբերությամբ, որ մենք մենք ենք ու մեր պետությունը վերականգնել ենք մեր հայրենիքի տարածքում: Իհարկե, ճիշտ կլինի, որ մեկ ազգ, մեկ պետություն լինենք, բայց դե, մեր պատմությունը մեր հարևան-հեռավորների ձեռամբ ու միջամտությամբ հաճախ խոտոր ճամփով է գնացել. երբեք ուշ չէ՝ սխալների ուղղում կանենք: Միայն թե պատմական թյուրիմացությամբ երկու հարևան ունենք, որոնց գոյությունը, ինչպես ամեն պատահական բան, ժամանակավոր է: Էդ տարածքում ապրում են իսկական բնիկները՝ թաթերը, թալիշները, լեզգիները, ավարները։ Ա՛յ, երբ որ նրանք կվերականգնեն իրենց հայրենիքի վրա իրենց իրավունքները, այդ ժամանակ մենք կընդունենք ու կճանաչենք մեր հարևաններին:
Հիմա անդրադառնանք պողպատե բլբուլի զառանցանքին: Էլ ի՞նչ բլբուլ, որ պողպատից է սարքած (դժվար, թե պողպատից լինի. պողպատ պատրաստելը դրանց խելքի բանը չէ), դե նրա երգն էլ ժանգոտած երկաթի ճղճղոց պիտի լինի: ՈՒրեմն՝ «Ադրբեջանը պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը բոլոր հնարավոր միջոցներով», այդ թվում` ժանգոտած բլբուլի ճղճղոցով:
Ո՞ր տարածքները, որոնք երբեք աղվան-թուրքին չե՞ն պատկանել: Այդ հողերը` մեզնից ապօրինաբար խլված, մեր քաջ տղերքի բազկի ու կյանքի գնով վերադարձել են հայի տուն:
Ինչպես տեղեկացնում է Armenia.AZ-ը, Փոլադ Բյուլբյուղօղլին նաև իր դժգոհությունն է հայտնել տվյալ ռադիոկայանին, իմա` «Коммерсант FM»-ին, որի եթերից հնչել էին «Լեռնային Ղարաբաղի բանակ» և «ՌԴ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն» արտահայտությունները: Դժգոհում է, որովհետև տվյալ հեռուստաալիքը փող չի վերցրել ու չի ծախվել Բաքվին։ Չէ՞ որ, ըստ Փոլադի, ամեն ինչ գնվում ու վաճառվում է։ Նույնիսկ՝ հայրենիք ու պատմություն։ «Ցանկացած պետություն պաշտպանում է իր սահմանները և դա բնական է: Մանավանդ, որ դա ոչ թե քաղաքացիական, այլ ռազմական ուղղաթիռ է»,- ասել է դեսպանը: Այո՛, ցանկացած պետություն, բայց ո՛չ մի քանի ազգերի հայրենիքների վրա արհեստականորեն ստեղծված վարչական միավորը: Բա իննսունականներին դա ձեր պետությունը չէ՞ր, որ ում ասես բերել էիք հայերի դեմ կռվելու՝ էլ չեչեն, արաբ ու աֆղան, թուրք և ուկրաինացի, թալիշ ու լեզգի, թե՞ այն ժամանակ դեռ չէիք հասկացել՝ ինչ բան է պետությունը: 1918-ից սկսած տարիուկես պետություն-պետություն խաղացիք, հետո տեսաք, որ ձեր խելքի բանը չէ, անցաք ռուսի կողմը, որ ձեր փոխարեն վարեն-ցանեն Ռուսաստանում, ուղարկեն ձեզ, որ դուք ուտեք. խլելու և թալանելու հնար չկար, սովետը Ալթայ կաքսորեր, չնայած՝ լավ կլիներ, կվերադառնայիք ձեր ոչխարապահության երկիրը:
Մենք մեր տարածքում զինավարժություններ ենք անում ու շարունակելու ենք: Իսկ եթե մեր սպառնալիքից չեք վախենում, այդ դեպքում ինչո՞ւ վախից գոռացիք. ձեր մոլլաները եթե չեն կարող ձեր վախը չափել, մենք լավ վախ չափող տղաներ ունենք: Ի դեպ, մոլլաների մասին, որոնց դուք՝ սովետական աթեիստական և ընդհանրապես կրթություն ստացածներդ, իննսունականներին չլսեցիք ու շարունակեցիք ձեր բնազդին հարազատ բարբարոսությունը, իսկ երբ հայ տղերքը մի քանի սատկած ասկյարի ականջի բլթակներց թզբեհ էին սարքել ու ձեզ ուղարկել, մոլլաներն ասել ու զգուշացրել էին, որ եթե հայը քեզ քո՝ թուրքի բարբարոսությամբ է պատասխանում, ուրեմն նրան կանգնեցնել և առավել ևս հաղթել չի լինի: Ի՞նչ անենք, մեկ էլ կրկնե՞նք, որ մոսկվաներում փողով եթեր չառնեք ու «բարձր ամբիոնից» ժանգոտած բլբուլի ճղճղոցով ռուսների գեղագիտական ճաշակը չփչացնեք: Մենք ի՞նչ, մենք մենք ենք....


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 2164

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ