Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Զուգահեռ Հայաստաններ («Իմ սրտի ուղեկի՞ց», թե՞ «Իմ փայծաղի ընդդիմություն»)

Զուգահեռ Հայաստաններ («Իմ սրտի ուղեկի՞ց», թե՞ «Իմ փայծաղի ընդդիմություն»)
22.10.2013 | 00:30

Ամեն բան ընթանում է յուր տրամաբանական հունով։ Զի էն գլխից մեր գլուխներն ու ոտքերը փոխատեղվեցին, և մինչ օրս ոտքերը մեր մտորում են, մեր գլուխները՝ քայլում։ Խոսքը երկրիս մասին է, երրորդ հանրապետության դարդ ու ցավի մասին։ Մի խոսքով, օրն էր կիրակի, թիվն էր 13, տոնն էր հմայիչ-գրգռիչ-հայհոյիչ։ Երևանի կենտրոնում քաղաքապետարանը փռել էր թևերը, հանդես էր գույնզգույն, շուրջպար էր շառաչուն։ Այստեղ միանգամայն տեղին էր «Իմ սրտի ուղեկից» նշանաբանը։ Կենտրոնից դուրս մայրաքաղաքը, պարդոն, զկռտում էր, մերթ ընդ մերթ էլ հոգոց հանում, կենտրոնից դուրս քաղաքը խցանված էր, մեծ խցանման պատճառով անցա քայլարշավի, Պարոնյանով հասա Կրկեսի խաչմերուկ, շրջադարձվեցի աջ և քայլքս փայծաղիս ռիթմին հարմարեցնելով ճանապարհ ընկա դեպի Նժդեհի հրապարակ, ինչո՞ւ, դե միթե պարզ չէ, սույն պատվատիտղոս հրապարակից թիվ 15 տրոլեյբուսն ինձ ղշի թևով կհասցներ թիվ 15 թաղամաս։
Մի խոսքով, արշավաքայլում եմ զվարթ, և տոկուն Կոմիտասի անվան պանթեոնի մետաղյա զարդանախշ պարիսպները փլուզված են տեղ-տեղ, տեղ-տեղ էլ ուղղակի չկան։ Ինչն է զարմանալի. դեռ 1998-ից փլուզված պարիսպները խնամքով ներկված են և բրոնզե փոշով պատած։ Առհասարակ պարսպի երկայնքով դրսից փոշի է և խարխլված մայթ, ներսից անմշակ ծառուղիներն են, աղբ և անտարբերություն։ Ինչևէ, առաջ եմ քայլում։ Ձախից փայլաշող մի նորակառույց է, ի՜նչ նորակառույց, մի ամբողջ ամրոց է, անունը՝ «Երևան մոլ»։ Հասկանալի է, գիտաարտադրական միավորում չէ, առևտրի հերթական կենտրոն է, ու ակամա մտածում ես, որ նորանկախ հայերիս գլխավոր նպատակը սուպեր և հիպեր մարկետներում առևտուր անելն է։ Իսկ ինչու չէ՞, չէ՞ որ 1 մլրդ դոլար ՀՀ է մուտք գործում աղանդավորական և սեռամոլոր խողովակներով, 1 մլրդ էլ տարագրված մեր եղբայրներն ու քույրերն են նվիրաբերում։ Այսինքն, 2 մլրդ դոլար մուտքագրվում է հենց էնպես, հավելած մեր ողբաձայն աշխատավարձերը, չինովնիկական կաշառքները և այլ սև ու ճերմակ դրամական շարժերը։ Արդյունքում շուրջ 3,5 մլրդ դոլար է շրջանառվում հանրապետությունում։ Բնականաբար կրպակներն ու փոքրածավալ վաճառատներն անկարող են այս հսկա պահանջարկը բավարարել, և տեսանելի ապագայում «Երևան մոլ»-ին կհաջորդեն «Չարբախ բոլը», «Յոնջալախ խոլը» և այլն։

«Երևան մոլ»-ին դիմահայաց խորհրդային ավերված գործարանների հսկա կմախքներն են։
Ձախից՝ մեր փառահեղ ներկան է։
Աջից՝ մեր մարդակործան անցյալը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ