Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               

Նորիկ Քեշիշյան. Ազատ գոտի

Նորիկ Քեշիշյան. Ազատ գոտի
03.07.2013 | 12:45

Ինտերնետի ընձեռած հնարավորությունների և դրական կողմերի մասին գիտենք բոլորս` հեշտ ու արագ ինֆորմացիայի աղբյուր է, կրճատում է սահմանները, երբեմն նույնիսկ այնքան, որ կողքի մուտքում ապրող ընկերուհուդ հետ հաճախ նախընտրում ես սոցիալական ցանցում շփվել: Վիրտուալ այդ տիրույթում աղջիկ-տղա անվերջ «կպցնոցիների» արդյունքում ընտանիքներ են քայքայվում ու ձևավորվում: Հաճախ, գիտակցելով ժամանակի կորուստը, բացասական ինֆորմացիայի ազդեցությունը, օգտատերերը, միևնույն է, չեն սահմանափակում սոցցանցերում անցկացնելու ժամանակը: Շատերի համար այն թմրանյութ է դարձել, հայտնվելով այնտեղ մեկ անգամ՝ մարդը մշտական կախվածություն է ձեռք բերել: Նույնիսկ հեղափոխություններ ու դավադրություններ են կազմակերպվում վիրտուալ այդ տիրույթներում:

Դիտվել է՝ 2879

Մեկնաբանություններ