Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Արա ՆԵՐՍԻՍՅԱՆ. Հայաստանը իրեն պահում է Ռուսաստանի համար «սիգարետ բերողի» նման

Արա ՆԵՐՍԻՍՅԱՆ. Հայաստանը իրեն պահում է Ռուսաստանի համար «սիգարետ բերողի»  նման
02.07.2013 | 15:08

Հասարակության մեջ մեր ապագա տեղի և դիրքի սկիզբը դրվում է պատանեկության ժամանակ: Բոլորս անցնում ենք շենք, փողոց, թաղ, դպրոց, ԲՈՒՀ (շատերս` բանակ) ճանապարհով: Էս միջավայրից յուրաքանչյուրը ունի իր չգրված օրենքները: Էդ օրենքները, թեթև փոփոխություններով, համարյա նույնն են:
Ուզում ես եղիր նիհար, ճլտուզ (ոնց որ` ես), ուզում ես եղիր չաղ ու ցմփոր, ուզում ես եղիր մկանուտ- պարապած, կարևոր չի: Ցանկացած միջավայում կգտնվի մի չկայացած Հիտլերիկ, որը փորձում է իրեն ենթարկեցնել շրջապատը: Որպեսզի կարճ ասեմ, ասեմ չափազանցություններով, գույները խտացրած:
Հիտլերիկը սկզբից բոլորին ասում է՝ մի հատ թռի սիգարետ բեր: Մի քանիսը թռնում են սիգարետի, դրանք ողջ կյանքում լինում են թռնող- սիգարետ բերող:
Հիտլերիկին դա չի բավարարում, էն առաջին խոսքից չթռնողների ականջին նստում է՝ ախպերս, ախպերականով, ոտս ցավում ա, մի հատ սիգարետ առ բեր:
Մի հատված տրվում է էդ ախպերականին, ու հետո ողջ կյանքում ախպերականով բերում:
Հիտլերիկը դրանով էլ չի բավարարվում: Էն չթռնողների հետ սկսվում է սենց խոսակցություն. «Ախպերս, սրանք չմո են, ես ու դու ենք ճիշտ տղերքը, իրանց հասնումա, մենք պտի սրանց ռուլիտ անենք, մեր պես տղերքը պտի կյանքը վայելեն: Ախպերս, մի հատ էն չմոյին ասա՝ թռնի սիգարետ բերի»: Սրանք էլ դառնում են ասողներ, նայողներ:
Տակը մնում է մի չնչին տոկոս, որ Հիտլերիկի ոչ մի ցանկությունը չի կատարում:
Ու Հիտլերիկը հոգու խորքում հարգում է էդ մարդկանց, խուսափում է նրանցից, դիստանցիա է պահում, գիտակցլով, որ նրանք են իրական ուժեղները:
Իսկ իրական ուժեղները թքած ունեն ցանկացած Հիտլերիկի վրա:
Ասածս ի՞նչ է՝ Հայաստանը էսօր աշխարհում իրեն պահում է առաջին խոսքից Ռուսաստանի համար «սիգարետ բերողի» նման: Ու էս պահվածքի արդյունքն է թե՛ մեր ներքին վիճակը, թե՛ արտաքին:

Դիտվել է՝ 5869

Մեկնաբանություններ