Թուրքիայի իշխանությունները՝ վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի գլխավորությամբ, երկարատև բանակցություններ են վարել Ստամբուլի կենտրոնում արդեն երկու շաբաթ բողոքող ցուցարարների ներկայացուցիչների հետ։ Ցուցարարներն իշխանությունների հետ հանդիպումը բնութագրել են դրական՝ որ հետագա քայլերը կքննարկեն իրենց գործընկերների հետ։
Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են հրապարակի վերակառուցման հարցով անցկացնել հանրաքվե։