Ընդվզումները Թուրքիայում շատ բացահայտ սատարում են ստանում որոշ խմբավորումների, ֆինանսական կապիտալ ունեցողների, մեդիակորպորացիաների, լոբբիստների կողմից։ Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը խորհրդարանում տեղի ունեցած ելույթի ժամանակ։
«Հրապարակի ստվերի տակ տարվում է մեծ խաղ, որի հեղինակները ցանկանում են մեծ վնաս հասցնել Թուրքիայի տնտեսությանը։ Պետք է վերջ դնել նրանց գործողություններին, ովքեր թաքնվում են երիտասարդների հետևում։ Մենք ուշադիր հետևում ենք իրադարձություններին, վերլուծում և մշտապես ուշադրություն ենք դարձնում ոչ միայն ընտրություններին, այլև հանրության տրամադրություններին, այն մարդկանց կարծիքին, որոնք մեր օգտին չեն քվեարկել»,- ասել է Էրդողանը։