Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Հեյդար Ալիևը Դաղստան էլ «հասավ»

Հեյդար Ալիևը Դաղստան էլ «հասավ»
30.05.2013 | 15:40

Դաղստանի մի շարք հասարակական կազմակերպություններ հունիսի 8-ին Դերբենտ քաղաքում հանրահավաք են հրավիրել տեղի Սովետսկի փողոցը Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին անունով վերանվանելու դեմ: Փողոցի վերանվանման դեմ ստորագրել է այդ փողոցի ավելի քան 200 բնակիչ:

Ըստ regnum.ru-ի` «Սադվալ» ժողովրդական շարժման Մախաչկալայի մասնաճյուղի ղեկավար Ալբերտ Էսեդովն ասել է, թե «փողոցի վերանվանումը համաձայնեցված չի եղել Դերբենտի բազմազգ բնակչության հետ»: Նրանց փաստի առաջ են կանգնեցրել, չեն եղել հանրային լսումներ, չի եղել հանրաքվե, և «փողոցը հիմա կրում է դիկտատորի անունը»: Դաղստանի մի խումբ հասարակական գործիչներ հայտարարություն են տարածել` հիմնավորելով վերոհիշյալ փողոցի վերանվան դեմ բարձրացած բողոքը: Հայտարարության հեղինակները նշել են Ալիև ավագի` իր իշխանության օրոք իրականացրած ոչ լեզգիանպաստ քաղաքականության մասին. «Հեյդար Ալիևի անունն ու գործունեությունը լեզգի ժողովուրդների համար, որոնք Դերբենտում կազմում են քաղաքական, մշակութային և տնտեսական մեծամասնություն, բացասական է համարվում: Ադրբեջանի հանգուցյալ նախագահը մեղադրվում է լեզգի ակտիվիստների դեմ ռեպրեսիաների հայտարությունների, լեզգիների նկատմամբ վարած թուրքացման քաղաքականության համար: Ադրբեջանում նույն քաղաքականությունն է և հիմա, մի շարք վարչական կառույցներ հետապնդում են այն լեզգի գործարարներին, ովքեր համարձակվել են իրենց կոմերցիոն օբյեկտների վրա տեղադրել լեզգի անվանումներ, հանել են հնագույն` 1169-ին կառուցված մզկիթի «Լեզգի մզկիթ» ազդագիրը: Էսեդովն ասել է, թե, այս ամենի հետ մեկտեղ, Հեյդար Ալիևը երբեք որևէ կերպ կապ չի ունեցել Դաղստանի հետ, նրա ժողովրդի համար հեղինակություն չի համարվել ո´չ իբրև հասարակական, ո´չ էլ որպես քաղաքական գործիչ:
Հավելենք, որ մինչ այս Հեյդար Ալիևին պատվելու օրինակով աչքի էր ընկել մեր հարևան Վրաստանը` Ալիև ավագի անվան զբոսայգով և նույն տեղում կանգնեցված կիսանդրիով: Ահա թե ինչեր կարող է անել «սև ոսկի» կոչվածը, այն կարող է դիկտատորին էլ հերոս դարձնել:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ