Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Ֆրանսուա Օլանդը զայրանում է

Ֆրանսուա Օլանդը զայրանում է
30.05.2013 | 15:10

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եվրագոտու անդամ երկրներին բարեփոխումների կոչ է արել` «Եվրոպայում այժմ ավելի քան 120 մլն մարդ գտնվում է աղքատության վտանգի տակ, դա անհանգստանալու լուրջ տեղիք է տալիս։ Այն, ինչ մեզ հարկավոր է, բարեփոխումներն են, որոնք չիրագործելու դեպքում շատ բարձր գին կվճարենք»: Բարոզուն գտնում է, որ Ֆրանսիան պետք է կենսաթոշակների ու աշխատավարձերի արագ բարեփոխումներ անի: Ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշել է իշխանություն ցույց տալ` «Եվրոպական հանձնաժողովը չի կարող թելադրել մեզ մեր անելիքները, պարզապես կարող է ասել, որ Ֆրանսիան պետք է հավասարակշռի իր բյուջեն։ Ինչ վերաբերում է բարեփոխումներին, դա միայն մեր որոշելիքն է»,-ասել է Օլանդը: Ֆրանսիայի նախագահը առայժմ կարողանում է հասարակության ուշադրությունը սոցիալական խնդիրներից շեղել աղմկահարույց ու հասարակական հնչեղության օրինագծերով` ինչպիսին էր միասեռականների ամուսնությունների գրանցման օրինականությունը և այդ զույգերին երեխաներ որդեգրելու իրավունքով օժտելը: Թերևս օրինաչափ է, որ Ֆրանսիայի նախագահը իր իսկ երկրում կատարված հարցումներով` ամենացածր վարկանիշն ունի երբևէ նախագահած ֆրանսիացիներից:

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ