ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Փարիզ, նորից Փարիզ

Փարիզ, նորից Փարիզ
25.05.2013 | 01:12

TripAdvisor զբոսաշրջային կայքը հինգերորդ տարին անընդմեջ հարցում է անցկացնում իր այցելուների շրջանում ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունը պարզելու համար: Այս տարի հարցմանը ներառվել են 38 երկրների 412 զբոսավայրեր: Միանշանակ առաջատարը Փարիզն է, երկրորդը Նյու Յորքը, երրորդը` Լոնդոնը, չորրորդը` Հավերժական քաղաք Հռոմը, հինգերորդ տեղում Բարսելոնան է, վեցերորդում` Վենետիկը, յոթերորդը` Սան Ֆրանցիսկոն է, ութերորդը` Վենետիկը, իններորդը` Պրահան, լավագույն տասնյակը եզրափակում է Սիդնեյը: Երկրորդ տասնյակը սկսում է Բեռլինը, տասներկուերորդը Ստամբուլն է, տասներեքերորդը` Բանգկոկը, տասնչորսերորդը` Չիկագոն, տասնհինգերորդը` Տոկիոն, Քեյփթաունը տասնվեցերորդն է, Ռիո դե ժանեյրոն` տասնյոթերորդը, Բուենոս Այրեսը` տասնութերորդը, Մարաքեշը` տասնիններորդը, Սանկտ Պետերբուրգը` քսաներորդը:

Դիտվել է՝ 2468

Մեկնաբանություններ