Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ի՜նչ մեծ կրակի հետ են խաղ խաղում

Ի՜նչ մեծ կրակի հետ են խաղ խաղում
19.05.2013 | 18:07

Մի վերջին անգամ կանդրադառնամ այս թեմային: Ու կլռեմ:
Երեկվան: Որի մեջ ենք դեռ շատերս:
Կադրերը ողջ գիշեր պտտվել են գլխիս մեջ: Վերցնում են զոհված Լյուքսի դին, դնում, էլի վերցնում, էլի տանում... Եթե մեր երրորդ աչքը բաց լիներ, մենք հաստատ կտեսնինք տղայի մարմնից պոկված, երեք օր աստրալում պտտվող նրա էֆիր մարմինը: Երեք օր այդ մարմինը, մինչ հող դնելը, դեռ կապ է պահում ֆիզիկական մարմնի հետ:
Հետո յոթ օր գերզեմանի վրա է շրջում: Քառասուն օր նա շրջում է այնտեղ, ուր սիրել է լինել ննջեցյալը, դրա համար քառասուն օր մեր նախնիները չէին հանգցնում նրա սենյակի, տան լույսը... կգա, թող մութ չլինի, կգա, թող չմտածի` իրեն մոռացել, լույսը իր հետևից մարել ենք՝ պատմում է «պրիտչան»:
Եվ այն, ինչ կատարվում էր պատանու շուրջ երեկ, ինչ մենք ֆիզիկական աչքով տեսնում էինք, ոչ միայն ահավոր էր, այլև ինքն այլևս կապ չուներ դրա հետ:
Նա, ըստ Մուդիի ինստիտուտի ուսումնասիրությունների (և ինչու միայն` է՜, դեռ «Մեռյալների գրքից» և ընդհանրապես` ըստ հոգևոր գիտության) կլինիկական մահվան հանգույն` «ժապավենի վրա> նայում էր իր ողջ կյանքը` անցնում նրա ներքին բովանդակության միջով, Աստծո առաջ գնահատելով այն:
Սա է պատճառը, որ թե՛ մեր նախնիները, թե՛ հոգևոր գրագիտություն ունեցող ազգերը չեն լացել հանգուցյալի կողքին, չեն խոսել, աղոթել են միայն` լռելյայն: Որպեսզի չխանգարեն նրան` կենտրոնանալ, որովհետև նա անչափ կարևոր անցումի մեջ է` «այս կողմից»` «այն կողմ», ուր չափումները մարդկային չեն, ուր էներգետիկան բոլորովին այլ է, և ցանկացած շեղումը` դժոխք քաշելու ուժ ունի, որովհետև այդ պահին նրա հոգու համար մեծ պատերազմ է ընթանում բարիների ու չարերի միջև` ըստ նրա արած չար ու բարի գործերի:
Ահա թե ինչու մենք փակում ենք նաև հանգուցյալի կողքին, տանը գտնվող բոլոր հայելիները: նայե՞լ եք Տարկովսկի, միայն նրա նման մեծ տղան ու հոգին կարող է այսպիսի ընկալումներ որսալ, փոխանցել. հայելիները արտացոլելու մեծ ուժ ունեն, դրանք կրկնապատկում են էներգիան ու հետ դարձնում: Եվ երբ տանը հանգուցյալ կա, աստրալը ճեղքվում է, չարերը նույնպես իջնում են, և որպեսզի նրանց էներգիան չբազմապատկվի, մեր նախնիները փակել են հայելիները, մինչ ննջեցյալին հողին հանձնելը: Որպեսզի ո՛չ ննջեցյալը, և ո՛չ էլ իրենք չվնասվեն անվերադարձ, որովհետև «երկինի տակ» շատ ուժեր կան, որոնք չեն զորում բարձրանալ, անվերջ մարմին-մարմնավորում են ուզում, որպեսզի իրացվեն:
Ահա թե ինչու էի ես երեկ սարսափած, երբ տեսա այդ կադրերը:
Սարսափած էի այդ երեխայի համար: Նրա ծնողների համար: Բոլոիս համար: Էս երկրի համար:
Ուր ոչ միայն տարրական գիտելիքներ չկան:
Ուր պատշաճություն չկա` նախնիների ոտնատեղը պահելու: Գոնե:
Ուր կարող են նույնիսկ դիակը դարձնել քաղաքական հարցեր լուծելու, զգայական անչափ մեծ դաշտն իրենցով անելու դժոխայնություն:
Չհասկանալով, թե ինչ մեծ կրակի հետ են իրենք խաղ խաղում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հ.Գ.- Պետք չէ մոռանալ՝ Աստված այրող հուր է:
Ու սա պետք է հիշեն թե՛ իշխանությունները, թե՛ նրանց դեմ կանգնածները:
Բոլորս` վերից-վար:

Դիտվել է՝ 2199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ