Ավելի քան 64 խաղաղ բնակիչ է զոհվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Աֆղանստանի Քուրամ շրջանի հետ սահմանի մոտ, երկրի անվտանգության ծառայությունների կողմից անցկացված հակաահաբեկչական գործողության հետևանքով։ Այդ մասին հաղորդում են պակիստանյան լրատվամիջոցները։ Գործողության ընթացքում 12 հազար բնակիչ լքել է իր բնակավայրը։ Հակաահաբեկչական գործողություններն այս շրջանում սկսել են մայիսի 7-ին, երբ ծայրահեղականները գրավել էին պակիստանյան բանակի մի քանի հետակետեր։