Նիգերիայի նախագահ Ջոնաթան Գուդլաքը հայտարարել է երկրի հյուսիս-արևելքում արտակարգ դրություն սահմանելու մասին։ Այդպիսով նա պայքարում է ծայրահեղ իսլամիստական «Բակո Հարամ» խմբավորման դեմ։ Իր հեռուստաելույթում Գուդլաքը նշել է, որ Նիգերիային սպառնում է զինված ապստամբություն, ինչը լրջագույն վտանգ է երկրի ազգային միասնությանը։