Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախաձեռնել է երկրում անվտանգության ապահովման խոշորամասշտաբ գործողություններ։ Այս համատեքստում 3 հազար զինվորականներ կհերթապահեն մայրաքաղաք Կարակասի և այլ խոշոր քաղաքների փողոցներում։
Պահակախմբերը գործուղվելու են 79 առավել վտանգավոր և քրեական շրջաններ, որոնցից 4-ը մայրաքաղաքում են։ Նախագահի խոսքով՝ «Անվտանգ հայրենիք» անունը կրող գործողությունը Վենեսուելային խաղաղություն կբերի։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2012-ին 16 հազար մարդ Վենեսուելայում մահացել է բռնությունների հետևանքով։