ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանում է Մոսկվա։ Ռուսաստանի իշխանությունների հետ երկօրյա այցի շրջանակներում նա կքննարկի երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև միջազգային խնդիրներին առնչվող հարցեր։ Այսօր ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Քերին կհանդիպի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այցի ընթացքում հանդիպումներ կլինեն նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ։