Անհայտ անձն այսօր կրակ է բացել Հռոմի կենտրոնում՝ կառավարության շենքի մոտ, նախագահի նստավայրից ոչ հեռու, Իտալիայի կառավարության անդամների երդմնակալության արարողության ժամանակ։ Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է երկու իրավապահ։ Կրակողը ձերբակալվել է, նա նույնպես վիրավոր է։ Իրավապահներից մեկի առողջական վիճակը ծանր է։ Հանցագործության շարժառիթներն անհայտ են։ Չի բացառվում, որ կրակ բացած մարդը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է եղել։ Ենթադրվում է, որ վերջինս ծագումով Հյուսիսային Աֆրիկայից է։ Հանցագործության հանգամանքները պարզվում են։