Աֆղանստանի արևելքում ավելի քան 40 աշակերտուհիներ տեղափոխվել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նրանց մոտ նկատվել են թունավորման ախտանշաններ։ Սա արդեն վերջին օրերի ընթացքում 2-րդ նման դեպքն է Թահար շրջանում։
Մեկ տարի առաջ նույն շրջանում տասնյակ աշակերտուհիների են թունավորել։ Թալիբան շարժումը, որը դեմ է կանանց կրթության իրավունքին, մշտապես հերքում է իր մասնակցությունը նշված դեպքերին։ Խորհրդավոր թունավորումների պատճառը մինչ այժմ բացահայտված չէ։