ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում պետքարտուղար Ջոն Քերին ասել է. «Թուրքիան մեզ հետ բանակցություններ է վարում երկու չլուծված հակամարտությունների՝ Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հարցի շուրջ»: Նրա կարծիքով` Թուրքիան առաջատար դեր է խաղում երկու խնդիրների լուծման գործում` հաղորդել է Anadolu գործակալությունը: