Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Սերբիան և Կոսովոն պատմական համաձայնագիր են ստորագրել

Սերբիան և Կոսովոն պատմական համաձայնագիր են ստորագրել
19.04.2013 | 22:55

Սերբիան և Կոսովոն Եվրամիության հետ համագործակցությամբ համաձայնության են եկել հարաբերությունները նորմալացնելու վերաբերյալ։ Նշենք, որ 2008թ. Կոսովոն իրեն հռչակել էր անկախ պետություն։ Շատ երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախությունը, ինչը, սակայն, հրաժարվում է անել Սերբիան։ Միջազգային լրատվամիջոցներն այս համաձայնագիրն անվանում են պատմական:
Համաձայնությանը նախորդել են Սերբիայի և Կոսովոյի վարչապետներ Իվիցա Դաչիչի և Հաշիմ Տաչիի՝ մի քանի ամիս տևած բանակցությունները։
Պայմանագրի ստորագրումից հետո Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին նշել է, թե Սերբիան ճանաչել է Կոսովոյի անկախությունը։
Նշենք, որ համաձայնագրի կնքումը խիստ կարևոր է Սերբիայի համար, քանի որ ԵՄ-ն խոստանում է Կոսովոյի հարցը լուծելու դեպքում սկսել նրան իր կազմ ընդունելու պայմանների քննարկումը։

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ