ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Բախում՝ Գուանտանամոյում

Բախում՝ Գուանտանամոյում
14.04.2013 | 14:52

ԱՄՆ ռազմական բազայի բանտում՝ Գուանտանամոյում, տեղի են ունեցել բախումներ ձերբակալվածների և հսկիչների միջև։ Հաղորդվում է, որ ազատազրկվածները փակել են տեսախցիկների տեսադաշտը։ Երբ հսկիչները ներս են մտել, որպեսզի ապահովեն տեսանելիությունը, բանտարկյալները նրանց վրա հարձակում են գործել՝ որպես զենք օգտագործելով ինքնաշեն մահակներ, փայտեր։ Հսկիչները ստիպված էին ռեզինե փամփուշտներով կրակ բացել։ Բանտի ներկայացուցիչները նշել են, որ միջադեպից տուժածներ չկան։
Ազատազրկվածները բողոքում են հսկիչների կողմից սեփական իրերը առգրավելու և իրենց մոտ եղած Ղուրանի օրինակները պղծելու համար։ Սակայն բանտի վարչակազմը հերքում է այդ մեղադրանքները։

Դիտվել է՝ 1162

Մեկնաբանություններ