Հարավաֆրիկյան Հանրապետության եկեղեցիներում բնակիչներն աղոթք են բարձրացրել 94-ամյա Նելսոն Մանդելայի առողջության համար։ Վերջինս թոքերի հետ կապված խնդիրներով գտնվում է հիվանդանոցում։ Նա արդեն 4-րդ օրն է բուժվում է պնևմոնիայից։ Երեկ երկրի նախագահի ներկայացուցիչները հայտարարել են, որ Մանդելան արդեն կարող է շնչել ինքնուրույն և ախորժակով նախաճաշել է։ Սակայն Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։