Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

ԿԺԴՀ-ն հրթիռները բերված են մարտական պատրաստվածության. թիրախն ԱՄՆ-ն է

ԿԺԴՀ-ն հրթիռները բերված են մարտական պատրաստվածության. թիրախն ԱՄՆ-ն է
29.03.2013 | 12:31

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ մարտական վիճակի են բերված հեռահար գործողության հրթիռները։ Դրանց նշանակետում Հարավային Կորեայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական բազաներն են։ Կիմ Չեն Ինը նշել է, որ «ամերիկացի իմպերիալիստների հետ հաշիվները մաքրելու ժամանակը եկել է», և հայտարարել է, որ հակառակորդի բազաները «մեկ հարվածով մոխրի կվերածվեն»։ ԿԺԴՀ-ն նման քայլի է դիմել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների ֆոնին։
Իրավիճակը Կորեական թերակղզում լարվեց այն բանից հետո, երբ փետրվարին ԿԺԴՀ-ն անցկացրեց միջուկային զենքի հերթական, թվով երրորդ փորձարկումը։

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ