Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Մադուրոն հայտարարել է, որ Չավեսին թունավորել են

Մադուրոն հայտարարել է, որ Չավեսին թունավորել են
12.03.2013 | 11:50

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ գրեթե վստահ է, որ Ուգո Չավեսին վարակել են քաղցկեղով։ Նրա խոսքով՝ առաջնորդի ուռուցքային հիվանդությունը ոչ մի տրամաբանության մեջ չէր տեղավորվում։
Ավելի վաղ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն էր ասել, որ գրեթե վստահ է, Վենեսուելայի առաջնորդին թունավորել են։ «ԱՄՆ-ն իրականացնում է գործողություններ՝ կապիտալիզմի դեմ հանդես եկող սոցիալական շարժումները ճնշելու և կառավարությունները տապալելու համար։ Իսկ երբ նրան դա չի հաջողվում, գնում է առաջնորդների կյանքին վերջ դնելու ճանապարհով, ինչպես դա եղավ Արաֆատի դեպքում»,- ասել էր Մորալեսը։

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ