ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացնում

Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացնում
11.03.2013 | 11:36

Հարավային Կորեան անցկացնում է հերթական զորավարժությունները, որոնց մանակցում են նաև ամերիկյան զորքերը։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին ներգրավված է 13 հազար զինծառայող։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել էին, որ խզում է Հարավային Կորեայի հետ կնքված չհարձակման մասին համաձայնագիրը։ Այդ հայտարարությունը, ինչպես նաև Փհենյանի միջուկային փորձարկումները մեծացրել են լարումը թերակղզում։

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ