Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Սիրիացի փախստականների թիվը կարող է եռապատկվել

Սիրիացի փախստականների թիվը կարող է եռապատկվել
11.03.2013 | 11:32

Սիրիայից փախստականների թիվն ընթացիկ տարում կարող է կրկնապատկվել կամ եռապատկվել, եթե հակամարտությանը վերջ չդրվի։ Այդ մասին նախազգուշացնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գութերեշը։ Թուրքիա կատարած այցի ընթացքում Գութերեշը նախազգուշացրել է, որ եթե սիրիական ճգնաժամը երկարի, ապա այն Մերձավոր Արևելքի երկրներին կարող է սպառնալ սոցիալական պայթյունով։
Կիրակի սիրիական հակամարտությունը նոր զարգացում է ստացել. ապստամբները հայտարարել են Հոմսի վրա անակնկալ հարձակման մասին։ ՄԱԿ-ի տվյալներով՝ անցած երկու տարիների ընթացքում հակամարտությունից մահացել է մոտ 70 հազար մարդ։ Ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախել է հարևան երկրներ և ստացել փախստականի կարգավիճակ։
ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը միջազգային հանրությանը կոչ է արել օգնել Թուրքիային, Լիբանանին, Հորդանանին, որոնք օթևան են հատկացնում սիրիացի փախստականներին։

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ