Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Իսլամաֆոբիան հանցագործություն է

Իսլամաֆոբիան հանցագործություն է
02.03.2013 | 17:12

Վիեննայում «Քաղաքակրթությունների ալյանսը» համաժողովում ելույթ ունենալով` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համեմատել էր սիոնիզմն ու ֆաշիզմը` հարուցելով ԱՄՆ-ի և Իսրայելի բացասական արձագանքը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «ծայրահեղ վիրավորական» էր որակել նրա խոսքերը և հայտարարել էր, որ թուրք վարչապետի խոսքերը վնասում են թուրք-ամերիկյան հարաբերություններին: Էրդողանը նաև ասել էր, որ իսլամաֆոբիան պետք է ընկալվի իբրև հանցագործություն մարդկության դեմ` ինչպես սիոնիզմը, հակասեմիտականությունը և ֆաշիզմը: Այդ խոսքերը ևս բացասական արձագանք են Թել Ավիվում և Եվրոպայի հրեական համայնքներում:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ