Հունաստանում այսօր պետական և մասնավոր հատվածի աշխատակիցները կանցկացնեն գործադուլ՝ ի նշան կառավարության կողմից տարվող տնտեսական ծրագրերի։ Սա այս տարի առաջին խոշոր գործադուլն է, սակայն մինչ այդ արհմիությունները մշտապես կազմակերպում էին բողոքի ակցիաներ։ Գործադուլից մեկ շաբաթ անց միջազգային դոնոր կազմակերպությունները պետք է որոշում ընդունեն Հունաստանին հերթական վարկի տրամադրման մասին։