Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Մեքսիկայում թռչնագրիպի համաճարակ է

Մեքսիկայում թռչնագրիպի համաճարակ է
16.02.2013 | 16:42

Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են երկրում թռչնագրիպի նոր բռնկման մասին։ Կենտրոնական Գուանահուատա նահանգում պատրաստվում են ոչնչացնել կես միլիոն հավ։ Մասնագետները փորձում են պարզել՝ արդյոք վարակը տարածվել է հարևան նահանգներ։
Առողջապահության նախարարության պաշտոնյաները հայտարարում են, որ այս անգամ ընտանի թռչունները վարակվել են H7N3 վիրուսով, որից 4 տարի առաջ Ասիայում հարյուրավոր մարդիկ են զոհվել։

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ