Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Նիգերիայում սպանել են արտասահմանցի բժիշկների

Նիգերիայում սպանել են արտասահմանցի բժիշկների
10.02.2013 | 16:00

Արտասահմանցի երեք բժշկի են սպանել Նիգերիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած հարձակման ժամանակ։ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ չարագործները հարձակվել են բժիշկների վրա նրանց իսկ տանը։ Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ բժիշկները Հարավային Կորեայի քաղաքացիներ էին, որոշ ԶԼՄ-ներ էլ տեղեկացնում են, որ վերջիններս ներկայացնում էին Չինաստանը։ Սպանվածներն աշխատում էին Պոտիսկում քաղաքի կենտրոնական հիվանդանոցում և շրջում էին առանց ոստիկանական ուղեկցության։ Բժիշկներից մեկին գլխատել են, կտրել մյուստների կոկորդը։
Տարածաշրջանում գործող ոչ մի խմբավորում առայժմ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Նշենք, որ «Բակո Հարամ» խմբավորումը վերջին տարիներին իրականացրել է մի շարք հարձակումներ Նիգերիայի հյուսիս-արևելքում, որոնք խլել են բազմաթիվ մարդկային կյանքներ։

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ