Այսօր Թաիվանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել։ Նախկին փոխվարչապետ Ցզյան Իխուայի կողմից ղեկավարվելիք նոր կառավարության երդման արարողությունը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ լուսնային օրացույցով նոր տարին նշելուց հետո։
Գործադիր իշխանության վերակազմավորումը պայմանավորված է վարչապետ Չեն Չունայի հրաժարականով։ Նա հեռացել է պաշտոնից՝ պատճառաբանելով իր առողջական վիճակը։ Վարչապետի պաշտոնում նա աշխատել է ուղիղ մեկ տարի՝ չարդարացնելով բնակչության սպասումները։