Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Ահաբեկչություն՝ Քիրկուկում. 16 մարդ զոհվել է

Ահաբեկչություն՝ Քիրկուկում. 16 մարդ զոհվել է
03.02.2013 | 20:31

Ավելի քան 16 մարդ է զոհվել, 70-ը վիրավորվել Իրաքի հյուսիսում գտնվող Քիրկուկ քաղաքի ոստիկանատան վրա գրոհայինների հարձակումից։ Ոստիկանության տվյալներով՝ ապստամբները փորձել են գրոհով վերցնել ոստիկանական շենքն այն բանից հետո, երբ ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է ականապատ ավտոմեքենան։ Սակայն գրոհը հետ է մղվել։ Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Քիրկուկը, որտեղ բնակվում են արաբներ, քրդեր և թուրքմեններ, վաղուց տարածքային վեճի առարկա է կենտրոնական իշխանության և քրդական ինքնավարության ներկայացուցիչների միջև, որոնք փորձում են ազդեցություն ունենալ նավթով հարուստ այդ տարածքների վրա։

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ