Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Եթե Տորիները 2015 թվականին հաղթեն

Եթե Տորիները 2015 թվականին հաղթեն
24.01.2013 | 11:37

2017-2018 թվականներին Մեծ Բրիտանիան կարող է հանրաքվե անցկացնել Եվրոպական Միությունից դուրս գալու հարցով: Հանրաքվեն կկայանա, եթե Տորիների կուսակցությունը հաղթի 2015 թ. խորհրդարանական ընտրություններում` հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, որ Լոնդոնի և Բրյուսելի փոխհարաբերություններում նոր իրավասություններ է պահանջում: Ֆրանսիայի վարչապետն արդեն իսկ արձագանքել է իր բրիտանացի գործընկերոջը` հայտարարելով, որ Ֆրանսիան պատրաստ է կարմիր գորգ փռելու հեռացող Լոնդոնի ճանապարհին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս հիշեցրել է, որ ԵՄ-ն չի կարող տրամադրել միայն իրավունքներ, առանց պարտականությունների:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1259

Մեկնաբանություններ