«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Հյուսիսային Կորեան նախընտրում է վիետնամական մոդելը

Հյուսիսային Կորեան նախընտրում է վիետնամական մոդելը
05.01.2013 | 23:24

Հյուսիսային Կորեան բացում է սահմանները օտարերկրյա ներդրողների առաջ` այս սենսացիոն իրողությունը հաստատել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը` հաղորդելով, որ խորհրդատվության համար Փխենյանը գերմանացի տնտեսագետների ու իրավաբանների է հրավիրել: Նրանցից մեկը նշել է, որ մշակվել է գլխավոր ծրագիր, որով երկիրն արդեն 2013-ին հասանելի է դառնալու ներդրողների համար: Փխենյանին հատկապես հետաքրքրում է զարգացման վիետնամական մոդելը, որով ձեռնարկությունները նպտակաուղղված ընտրվում են արտասահմանյան ներդրումների համար: Բացի այդ` երկար տարիների մեջ առաջին անգամ երկրի ղեկավարը` Կիմ Չեն Ինը ամանորյա ուղերձ է հղել ժողովրդին և հայտարարել է, որ երկրի քաղաքականությունում կտրուկ փոփոխություններ են սպասվում, չի բացառվում Հարավային Կորեայի հետ միանալը: Ճիշտ է` հայտնի չէ Հարավային Կորեայի արձագանքը:

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ