ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը դիմել է Սիրիայի կառավարությանը՝ խնդրելով երկրում թույլատրել ևս մի քանի մարդասիրական կազմակերպությունների գործունեությունը։
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ներկայացնելով իր դամասկոսյան այցելության մանրամասները՝ նա նաև նշել է, որ վառելանյութի մատակարարման խափանումները մեծապես դժվարացնում են մարդասիրական կազմակերպությունների աշխատանքը։ Իրավիճակը ճամբարներում, որտեղ տեղավորվում են սիրիացի փախստականները, գլխավոր քարտուղարի տեղակալը համեմատել է քաոսի հետ։