«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Ժան-Ֆրանսուա Կոպեն՝ Ֆրանսիայի աջ ուժերի առաջնորդ

Ժան-Ֆրանսուա Կոպեն՝ Ֆրանսիայի աջ ուժերի առաջնորդ
20.11.2012 | 13:42

Ֆրանսիական պահպանողական «Միություն` հանուն ժողովրդական շարժման» կուսակցության նախագահի ընտրություններում հաղթել է Ժան-Ֆրանսուա Կոպեն։ Նա իր մյուս մրցակցին հաղթել է ձայների չնչին առավելությամբ։ Քվեարկությունն անցել է ընտրախախտումների մասին փոխադարձ մեղադրանքներով։
Ժան-Ֆրանսուա Կոպեն Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի համախոհն է, նա հավաքել է 50,3 տոկոս ձայն, մինչդեռ մեկ այլ թեկնածու՝ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիոնը՝ 49,97 տոկոս։ Ժան-Ֆրանսուա Կոպեն՝ կուսակցության գլխավոր քարտուղարը, ունի աջ կողմնորոշում, մինչդեռ Ֆրանսուա Ֆիոնը՝ ավելի կենտրոնամետ դիրքերից է հանդես գալիս։
48-ամյա Ժան-Ֆրանսուա Կոպեն տեղակացրել է, որ զանգահարել է Ֆիոնին, ով մեծ է իրենից 10 տարով, և առաջարկել համագործակցություն աջ ուժերի հետ։

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ