Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Արգենտինայում հակակառավարական ցույցեր են

Արգենտինայում հակակառավարական ցույցեր են
09.11.2012 | 14:02

Հազարավոր մարդիկ են դուրս եկել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի փողոցներ։ Նրանք բողոքում են երկրի կառավարության և նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների դեմ։
Ընդդիմության ակտիվիստները հանրահավաք կազմակերպելու համար օգտագործել են սոցիալական ցանցերը։ Ցուցարարները նշում են, որ հոգնել են անվերջ ինֆլյացիայից, հանցագործության և բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի բարձր մակարդակից։
Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները նախագահի պաշտոնում վերընտրվել է մեկ տարի առաջ, սակայն նրա վարկանիշն արգենտինացիների շրջանում կտրուկ ընկել է։

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ