«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Մադրիդում ոստիկանությունն ուժ է կիրառել ցուցարարների դեմ

Մադրիդում ոստիկանությունն ուժ է կիրառել ցուցարարների դեմ
26.09.2012 | 12:02

Մադրիդում ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և մահակներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք բողոքում էին կառավարության կիրառած տնտեսական խիստ միջոցների դեմ։ Ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք, ինչին ի պատասխան՝ ոստիկանությունն ուժ է կիրառել։
Իսպանական մամուլը հաղորդում է, որ ակցիայի ավելի քան 20 մասնակիցներ ձերբակալվել են, տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ։ Ցույցի մասնակիցները ցրվել են այն բանից հետո, երբ պատգամավորները լքել են խորհրդարանի շենքը։
Նշենք, որ արդեն վաղն Իսպանիայի կառավարությունը պետք է հայտարարի բյուջեի նոր կրաճատումների մասին։ Գործազրկության մակարդակն այս երկրում հասել է 25 տոկոսի։

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ