15.05.2020|
00:36
Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը, դատական հայց է ներկայացրել չորս տարբեր անձանց դեմ, որոնց թվում է նաև քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Քաղաքագետը մեզ հետ զրույցում չթաքցրեց զարմանքը, թե ինչու է այս պատգամավորն իրեն դատի տվել, ինքն ընդամենը, լրատվամիջոցներին հղում անելով, նշել է, որ Հակոբյանը մեղադրվում է մաքսանենգ ճանապարհով ծխախոտ ներկրելու մեջ։