14.03.2019|
13:00
Օպերայի շրջակայքի սրճարանները, որոնք երեկ ապամոնտաժվում էին, շատ տարբեր կարգավիճակ ունեն։ Եթե դրանց մեծ մասը փաստաթղթերի հետ խնդիրներ ունեն և կիսատ-պռատ, ժամկետանց թույլտվություններ, «Շոկոլադնիցա» սրճարանի իրավունքներն օրինական են, կադաստրի վկայականով փաստված, ինչը նշանակում է, որ գոնե այս սրճարանի տնօրինությունը, եթե մտնի դատարան և անգամ չհաղթի Երևանի քաղաքապետարանին, բավականին ծանրակշիռ փոխհատուցում կարող է ստանալ։