Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 
  • Խրտվիլակի ամառը,  կամ երկիրը որպես տորթ

    Խրտվիլակի ամառը, կամ երկիրը որպես տորթ

    20.06.2014| 11:34
    Ես հաճախ եմ հիշում օդեսացի տոհմիկ լեհ Օլեշա Յուրիի «Երեք հաստլիկներ» գլուխգործոցից մի դրվագ։ (Թախանձագին պաղատում եմ, որ ԱԺ գրասերները նախ վերընթերցեն սույն նշանավոր գործը և հնարավորինս հանրամատչելի եղանակներով այն ըմբռնելի դարձնեն մականունազարդ գրոհայիններին, հավատացեք, արժե։
  • «Որ մեզնից  հետո եկող գրողները մեզ պես չապրեն»

    «Որ մեզնից հետո եկող գրողները մեզ պես չապրեն»

    20.06.2014| 00:30
    Դառը, դառնաղի չկյանքով ենք ապրում. տեսածներս` դառը, լսածներս` դառնաղի։ Հացն էլ լեղի՞ լինի։ Մեր կյանքն ինչո՞ւ էսպես թունավոր դարձավ։ Չենք կարողանում ուրախանալ։ Իրար փոր ու փսոր ենք թափում։ Անճարը դեղ ու ճար չունի։ Դու տեսնող աչք, արթուն-սուր միտք ու որսող ունկ ունես։ ՈՒնկիդ համար իմ տեսած, հա, հենց տեսած երկար զրույցը կարճառեմ։
  • Գիտական և կեղծարարական  արշավանքներ ի հայս

    Գիտական և կեղծարարական արշավանքներ ի հայս

    13.06.2014| 12:35
    Սկզբից ևեթ ընթերցողի տարակուսանքը ընտրածս վերնագրի վերաբերյալ փարատելով շեշտեմ, որ խոսքս ամենևին էլ կործանարար հողմերի նման անցած դարերում Հայաստան արշաված բարբարոսական ցեղերի ու ցեղախմբերի, կամ էլ պարսկական, բյուզանդական, արաբական, սելջուկ-թուրքական, մոնղոլ-թաթարական բանակների արշավանքների մասին չէ: Այդ անցած-գնացած ժամանակների վերաբերյալ փաստեմ. վերոնշյալ արշավանքների ընթացքում, օտարների ձեռնարկած առաջին իսկ գործողություններով հայությանը բնաջնջելուց զատ, եղել են նաև պատմական հիշողությունները կրող հայ մարդու մշակույթի` գիր ու գրականության, ազգի հարատևությունն ապահովող կրթության ու մշակութային օջախների` վանքերի ու եկեղեցիների ոչնչացումներ: Ասել է` մեր թշնամիները նույնիսկ մեզնից առավել են գիտակցել, որ ազգի պատմության ու մշակույթի հարատևությունը պայմանավորված է պատմական ու հոգևոր հիշողության և նյութական ժառանգության արժեքներով: Այնպես որ, եթե մարդուն կտրում ես այդ հիշողություններից, ապա մարդը, ասել է թե` ազգը, ժողովուրդը, դառնում է ժամանակների քաղաքականությանը հլու-հնազանդ ենթարկվող զանգված, կամակատար, ստրուկ:
  • Երբ իշխանությունը  դավում է պետությանը (3-րդ հանրապետության անկումը)

    Երբ իշխանությունը դավում է պետությանը (3-րդ հանրապետության անկումը)

    13.06.2014| 11:47
    Երեսփոխանարանում, հայտնի է, օվալաձև է դահլիճը, նաև հանրահայտ է, որ քառակուսի են ոմանց մտքերը և կրքերն են ոմանց բութանկյուն։ (Հայկազյան ազնվազարմ գենը գլուխկոնծի է տալիս ներկա իշխանականների մտքում-հոգում-փորոտիքում)։
  • Կեցցե՜ գեյի ամուսնությանը նման  մեր անպտուղ դեմոկրատիան

    Կեցցե՜ գեյի ամուսնությանը նման մեր անպտուղ դեմոկրատիան

    13.06.2014| 00:09
    Դիմում եմ քեզ, հայ մտավորական (եթե այս բառի բուն իմաստով գոնե մի որոշակի քանակ կա Հայաստանում): Խորհրդային Հայաստանում, օրինակ, այդպիսի հմայիչ՝ և՛ արտաքինով, և՛ խոսելաոճով, և՛ էությամբ, կար մեկը (իրականում շատ կային, այն էլ՝ պետական համալսարանում), որն ընդգծված տարբերվում էր. դա Բաբկեն Ներսիսյանն էր: Նա համակ պետականամետ մարդ էր: Այսօր ցույց տվեք մեկին, որ գոնե մի փոքր մոտ լինի Ներսիսյան հայի կերպարին:
  • Գիշատիչների շորորավարգը (հեռակա զրույց Հրաչօյի հետ)

    Գիշատիչների շորորավարգը (հեռակա զրույց Հրաչօյի հետ)

    06.06.2014| 11:27
    Կենացդ, Հրաչօ, հուր-աչ և անհանգիստ հոգի։ Կենացդ և համբերություն, այս խորշակն էլ կանցնի, և կրկին գարունը կփռի թևերը Մռավից Աժդահակ և Թարթառից Արաքս։ Եվ ոգու սովը կլքի քարից հաց, բզեզից էլ որդան կարմիր կերտող ժողովրդին։
  • Աղի և պղպեղի լեգենդը (երկխոսություն վարչապետի հետ)

    Աղի և պղպեղի լեգենդը (երկխոսություն վարչապետի հետ)

    30.05.2014| 11:32
    Հովիկ, ասել է՝ զով, մեղմանուշ զեփյուռ, ասել է՝ ոչ փոթորիկ, ոչ էլ երաշտ։ Իր հերթին հրաշափառ է Աբրահամյան ազգանունը, որը ծնում է հոգեզմայլ մտապատկերներ, ահավասիկ՝ Գառն Աբրահամի։ Առհասարակ իշխող կուսակցության հանգուցային դեմքերի անուն-ազգանունները հայեցի են խիստ և հեթանոսորեն խրոխտ, քրիստոնեաբար առաքինի են և առաքելական։
  • Լեհաստանի դեսպանը թող լռի, քանզի աշխարհում երբեք արդարություն չի եղել և չի լինելու

    Լեհաստանի դեսպանը թող լռի, քանզի աշխարհում երբեք արդարություն չի եղել և չի լինելու

    30.05.2014| 11:12
    Խորհրդային պետությունը վաղուց չկա: Նրա ոչ առկա գերեզմանի փոխարեն առկա է տասնհինգ պետություն, որոնցից երեքը` անկորուստ, որովհետև չունեին միմյանց նկատմամբ պահանջներ, կարողացել են մաս կազմել «քաղաքակիրթ» ռազմական միության, ապահովելով, այսպես ասած, իրենց անվտանգությունը, իսկ մնացած տասներկուսում գոյություն ունեցող պրոբլեմները դեռ երկար ժամանակ կմաշեն անցած յոթանասուն տարիների գաղափարախոսությամբ ձեռք բերված ժողովուրդների բարեկամությունը:
  • «Ալի՛, ողորմի ձեր մեռելին»

    «Ալի՛, ողորմի ձեր մեռելին»

    23.05.2014| 12:24
    Հրաձգությունը ադրբեջանական գերեզմանոցի վրայով էր: Թեև գնդակները գիշեր-ցերեկ աջուձախ սուրում էին, բայց ոչ մի գերեզմանաքար չէր վնասվել... Ադրբեջանցիները հարազատ ննջեցյալների շիրմաքարերին չէին կրակում, հայերն էլ մեռել հարգող մարդիկ են, հատկապես՝ օտարի։
  • Ռեկետ` պետական  մակարդակով (փշե պսակներ, կամ քաղաքապետարանի քարեդարը)

    Ռեկետ` պետական մակարդակով (փշե պսակներ, կամ քաղաքապետարանի քարեդարը)

    23.05.2014| 11:55
    Ես կրկես մանկուց չեմ սիրել։ Սակայն կրկեսից մի ցնցող բան եմ հիշում. հռչակավոր ծաղրածու Կարանդաշը սագերը լծել էր սայլակին, սայլակը բեռնել էր փաստաթղթերով և գնում էր պահեստ՝ 1 կգ մեխ դուրս գրելու։ Սա խորհրդային բյուրոկրատիայի զավեշտալի բնութագրումն էր, ԽՍՀՄ-ը վարչաբյուրոկրատական երկիր էր, և փաստաթղթերի առատությունն ու բյուրոկրատիայի աներերությունը բնական էին։